«Հարկավոր է ԱԺ-ի լեգիտիմության հարցը դնել». Ազատ Արշակյանը՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քայլարշավի մասին

«Դա հրաշալի բան է, բայց կարծում եմ՝ մեր օրակարգն ուրիշ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քայլարշավի մասին:

Ա. Աշակյանը կոպիտ սխալ է համարում պայքարն անձնավորելը. «ՀՀԿ-ի քաղաքականության մասին պետք է խոսվի: Երբ ասում ենք՝ Սերժ Սարգսյան, մենք շեղում ենք, որովհետև ՀՀԿ-ն իշխող կուսակցությունն է, և օրենքով նա կառաջադրի իր թեկնածուին: Անձամբ Սերժ Սարգսյանն ինչ է խոստացել, պարտավորվել և ինչ կանի, իհարկե, հետաքրքիր է, բայց քաղաքականության համար ավելի կարևոր է ՀՀԿ-ի քաղաքական կուրսը: Հիմա մենք պետք է ճշտենք՝ ԱԺ-ն օրինակա՞ն իշխանություն է, թե՞ չէ: Մենք ճանաչո՞ւմ ենք ԱԺ-ի իշխանությունը, եթե մենք ճանաչում ենք, ուրեմն՝ իրենք իրենց կամքը կթելադրեն: Հարկավոր է ԱԺ-ի լեգիտիմության հարցը դնել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս