Բաժիններ՝

G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Օսակայում 2019 թվականի հունիսի 28-29-ին

Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել G20-ի գագաթնաժողովն անցկացնել Օսակա քաղաքում 2019 թվականի հունիսի 28-29-ին: Այդ մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

«Ինչ վերաբերում է Օսակայում G20-ի գագաթնաժողովին, ապա մենք ուսումնասիրել ենք միջազգային մակարդակով եւ մեր երկրում հանդիպումների ու խոշոր միջոցառումների գրաֆիկը եւ որոշում ենք ընդունել այն անցկացնել հունիսի 28-29-ին»,-ասել է նա: Սուգան նաեւ նշել է հաջորդ տարի «քսանյակի» նախարարական մի քանի հանդիպումների անցկացման վայրերը: Այսպես, ֆինանսական գերատեսչությունների ու կենտրոնական բանկերի ղեկավարների նիստը տեղի կունենա Ֆուկուոկայում, արտաքին գործերի նախարարներինը՝ Այիթի կենտրոնական պրեֆեկտուրայում, աշխատանքի նախարարներինը՝ Մացույամա քաղաքում:

Զբոսաշրջության նախարարությունների ղեկավարները կհավաքվեն Հոկայդո հյուսիսային կղզում, իսկ գյուղատնտեսական գերատեսչությունների ղեկավարները՝ Ճապոնական ծովի ափի Նիիգատայում: Այս հանդիպումների ամսաթվերը դեռեւս որոշված չեն: G20-ի գագաթնաժողովը 2019 թվականին Ճապոնիայում անցկացնելու որոշումն ընդունվել է «քսանյակի» ղեկավարների՝ անցյալ տարի Գերմանիայում կայացած հանդիպման արդյունքներով: Օսական Ճապոնիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքն է՝ մոտավորապես 2,7 մլն բնակչությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս