Բաժիններ՝

Թրամփը Պուտինին առաջարկել է հանդիպում անցկացնել Վաշինգտոնում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կոնգրեսին՝ օրենք ընդունել սահմանների պաշտպանության վերաբերյալ եւ դադարեցնել միգրանտների հոսքը, որոնք Մեքսիկայից անօրինականորեն հայտնվում են ԱՄՆ-ի տարածքում։

«Կոնգրեսը պետք է անհապաղ օրենք ընդունի սահմանների պահպանության մասին, օգտագործել, եթե անհրաժեշտ է, «միջուկային օպցիան» (Nuclear Option), որպեսզի կասեցվի մարդկանց ու թմրանյութերի ընդգրկուն հոսքը Մեքսիկայից ԱՄՆ: Սահմանապահներն ու ներգաղթի հսկողության ծառայության աշխատակիցները լավն են, բայց դեմոկրատների թույլ օրենքները նրանց հնարավորություն չեն տալիս կատարելու իրենց աշխատանքը:

Գործիր այժմ, Կոնգրե՛ս, կամ մեր երկիրը կգողանան»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը Twitter-ում: Այսպես կոչված «միջուկային օպցիան» թույլ է տալիս շրջանցել կրիտիկական իրավիճակները, երբ կոնգրեսականները չեն կարողանում հանգուցային օրինագծերի շուրջ որոշում ընդունել անհաշտելի տարաձայնությունների պատճառով:

Կոնգրեսի անդամները սահմանափակ ժամանակ են ստանում կուսակցությունների միջեւ բանավեճերի համար: Փոխզիջման բացակայության դեպքում անցկացվում է նոր քվեարկություն, որի ընթացքում որոշումը կարող է ընդունվել 51 տոկոս ձայների պարզ մեծամասնության աջակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս