Բաժիններ՝

Եկամտահարկի վերադարձը պետք է կիրառել նաև ոչ նորակառույց շենքերից բնակարանի ձեռքբերման դեպքում

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է վերացնել եկամտահարկի վերադարձը միայն կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում կիրառելու սահմանափակումը:

Նա շրջանառության մեջ է դրել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է հանել բնակարանի նոր կառուցված լինելու սահմանափակումը հնարավորություն ընձեռելով եկամտային հարկի վերադարձը կիրառել նաեւ առկա բնակարանային ֆոնդի ձեռքբերման դեպքում:

Պատգամավորը կարծում է, որ նման կարգավորումը հնարավորություն կստեղծի բնակարանային ապահովման խնդիրը լուծել նաև մարզերում՝ նպաստելով մարզերում անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը:

Միևնույն ժամանակ, փոփոխության սոցիալական մասը պահպանելու համար՝ առաջարկվում է կիրառել նաև որոշակի սահմանափակումներ, մասնավորապես արտոնությունից օգտվելու հնարավորություն ընձեռել քաղաքացիներին, ովքեր վերջին երեք տարիների ընթացքում սեփականություն չունեն և ձեռքբերվող բնակարանի համար տրամադրվող վարկը պետք է վերաֆինանսավորված լինի վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից՝ նպատակ ունենալով խուսափել շինծու գործարքներից:

Որպես հիմնավորում նշվում է այն, որ նորակառույց շենքերում բնակարանների արժեքները այլ հավասար պայմաններում էապես տարբերվում են առկա բնակ.ֆոնդի արժեքներից, ուստի համեմատաբար ցածր եկամուտներ ունեցող անձը, ով ունի բնակարանային ապահովման խնդիր ստիպված է կատարել ընտրություն նորակառույց շենքերի միջև և ձեռք բերել փոքր մակերեսով բնակարան, կամ առհասարակ հրաժարվել այս հնարավորությունից: Այս կարգավորման սոցիալական ուղղվածության ամրապնդման համար անհրաժեշտ է հանել բնակարանների և առանձնատների կառուցապատողից ձեռքբերման պահանջը՝ հնարավորություն ընձեռելով բնակարանային ապահովման խնդիրը հասանելի կերպով լուծել առկա բնակարանային ֆոնդի շրջանակներում:

Մանե Թանդիլյանը որպես ակնկալվող արդյունք նշում է այն հանգամանքը, որ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ավելի լայն սոցիալական շերտի համար բնակարանային ապահովման

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս