Բաժիններ՝

Ադրբեջանում շարունակվում են արգելափակված մնալ մի շարք ընդդիմադիր կայքեր

Ադրբեջանի իշխանությունները նախընտրական փուլում շարունակում են տարբեր ճանապարհներով ընդդիմադիրներին և օբյեկտիվ իրականությունը վեր հանող ընդդմիադիր մամուլին լռեցնելու գործողությունները: Շարունակում են արգելափակված մնալ մի շարք ընդդիմադիր լրատվական կայքեր: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանական ընդդիմադիր azadliq.info-լրատվական գործակալության կայքի խմբագիր Ռովշան Գաջիբեյլին հայտնել է, որ շարունակում են Ադրբեջանի տարածքում արգելափակված մնալ azadliq.org (Ազատություն ռադիոկայան), azerbaycansaati.com, meydan.tv, Turan.TV կայքերը:

«Վերոնշյալ կայքերն Ադրբեջանի տարածքում արգելափակվել են դեռևս 2017թ. գարնանը»,-նշել է Գաջիբեյլին:

Հատկանշական է այն հանգամանքը, որ այս կայքերն արգելափակվել են միայն Ադրբեջանի տարածքում, իսկ Ադրբեջանի սահմաններից դուրս օգտատերերը կարողանում են օգտվել կայքերից: Այս հանգամանքը վկայում է, որ կայքերի արգելափակումը հիմնականում ուղղված է Ադրբեջանի ներքին լսարանին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից զրկելու նպատակին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30