Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի կցորդիչով բեռնատարներից:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ժամանել է Ավստրալիայի Դարվին քաղաք, որպեսզի առաջին անգամ ներողություն խնդրի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի հոծախումբ ռմբակոծումների համար:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նոյեմբերի 15-ին հայտարարել է, որ Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի համաձայնեցման աշխատանքի ավարտին նվիրված ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը պետք է տեղի ունենա նոյեմբերի 25-ին։
«Ինձ համար անսպասելի չէր, որ ես կլինեմ Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում, թեպետ առաջարկություն ես ստացել եմ կիրակի օրը, բայց այն, ինչ կատարվեց և կատարվում է Հայաստանում, ամենաառաջին օրվանից իմ խորը մտահոգության առիթն է եղել։ Ես նույնիսկ հրապարակայնորեն չեմ թաքցրել, որ այն, ինչ անվանվում է հեղափոխություն, իրականում հեղաշրջում էր»:
Բռնցքամարտի Հայաստանի կանանց թիմն արդեն Հնդկաստանում է, որտեղ մեկնարկում է աշխարհի առաջնությունը:
Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին:
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԶԼՄ մի քանի ղեկավարների բաց նամակի և հրապարակումների վերաբերյալ:
Նոյեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում աշխատանքն է սկսել յոթերորդ միջազգային մշակութային համաժողովը:
«Ապրիլին հաջողվեց կասեցնել լայնածավալ հարձակումը, քանի որ միջազգային հանրությունը Ալիևին մի քանի օր ժամանակ էր տվել իր տարածքային հարցերը լուծելու համար, ինչը նա չկարողացավ կատարել։ Դրանից հետո նրան ստիպեցին զինադադար կնքել»,- armdaily.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Դավիթ Շահնազարյան՝ հավելելով, թե նախկին իշխանությունների հասցերին տարածքային կորուստների մեղադրանքներ հնչեցնելուց առաջ ներկայիս իշխանությունները թող խոսեն վերջին մի քանի ամիսների կորուստների մասին։
Այսօր կառավարության նիստում բացասական եզրակացություն տրվեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է լրացում կատարել Ընտանեկան օրենսգրքում և ամուսնությունների կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջեւ ամուսնությունների կնքման արգելքը:
Նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ օրակարգում է մի քանի հարց, այդ թվում՝ ՀՀ 2019 թ. պետական բյուջեի նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:
Նոյեմբերի 14-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ինքնակամ ՔՀԳՎ է ներկայացել 1967 թ. ծնված Սիմոն Ա.-ն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում նախքան օրակարգին անցնելը մի քանի արձանագրում արեց: Նա նշեց, որ լիովին անցում է կատարվել նախընտրական փուլին:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` ՀՀԿ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի առաջարկած՝ վիճակախաղերն օրենքով արգելելու մասին նախագիծը չի լուծելու իր առջև դրված խնդիրը: Զոհրաբյանը ԱԺ հերթական նիստում առաջարկեց նախագիծը հանել քվեարկությունից:
Պետք է ասեմ, որ ես՝ ինքս եմ չմասնակցելու որոշում կայացրել, քանի որ համոզված եմ, որ այս խորհրդարանը կարճ կյանք է ունենալու՝ 1-2 տարի։ Բանն այն է, որ ժողովուրդը սովորեց, թե ինչպես կարելի է արտահերթ ընտրություններ անցկացնել։
Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով Ջոն Բոլթոնի սպասումներին, ապա դրանք, տարբեր պատճառներով պայմանավորված, անիրական են։
Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց. Պահանջում են ԿԳ նախարարի հրաժարականը. aysor.am
Արդշինբանկը «Thomson Reuters» ընկերության կողմից արժանացել է «Eikon Award 2018» մրցանակի՝ ճանաչվելով ընկերության «Eikon հարթակի ամենաակտիվ համագործակցող գործընկեր»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ընդունում է, որ իր և պատգամավոր Միհրան Հակոբյանի կողմից առաջարկած` վիճակախաղերն օրենքով արգելելու մասին նախագիծը չունի բավարար քաղաքական աջակցություն և հույս է հայտնում, որ հաջորդ խորհրդարանը հետամուտ կլինի բարձրացրած խնդրին: Ս. Ֆարմանյանը նման կարծիք հայտնեց ԱԺ հերթական նիստում նախագծի քննարկմանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 14-ին շնորհավորական նամակներ է ուղարկել դաշնային Կոնգրեսի և նահանգային խորհրդարանների միջանկյալ ընտրություններում հաղթած ԱՄՆ մի խումբ օրենսդիրների:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ:
ՀՀ կառավարությունը նիստ է անցկացնում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին ժամը 10:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Միրա Ռիքարդելը՝ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի առաջին տեղակալը, հեռանում է Սպիտակ տնից եւ այլ պաշտոն կզբաղեցնի վարչակազմում:
Երբ դատավոր Պետրոս Մակյանը փորձել է պարզել ամբաստանյալների վերաբերմունքը համաներման վերաբերյալ, թե արդյո՞ք ընդունում են այն, Սմբատ Բարսեղյանը բավականին վրդովված արձագանքել է. «Ներողն ո՞վ ա է. Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը: Փաշինյանը պաշտոնների ա նշանակում եսիմ ում, ովքեր ոչ մաքուր անցյալ ունեն: Թող մի հատ էդ վերանայի»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին Փարիզում հանդիպում է ունեցել ՀՅԴ Ֆրանսիայի տեղական կառույցի ղեկավարների հետ: Քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
Հիվանդին ներարկվել է սխալ խմբի արյուն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տարվա 100 լավագույն աստղերի շարքում է:
Ինդոնեզիան հույս ունի արագացնել բանակցությունները ազատ առեւտրի գոտու վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագրի կնքնման շուրջ: