
Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամները երկու օրից կմեկնարկեն ԱԱ-ում

Բռնցքամարտի Հայաստանի կանանց թիմն արդեն Հնդկաստանում է, որտեղ մեկնարկում է աշխարհի առաջնությունը:
Անուշ Գրիգորյանն ու Անի Հովսեփյանը Հնդկաստանում են, որտեղ կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Հայաստանի ներկայացուցիչները պայքարը կսկսեն նոյեմբերի 17-ին:
Նոյեմբերի 12-25-ը Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում անցկացվելու է կանանց բռնցքամարտի աշխարհի 10-րդ առաջնությունը: Ըստ նախնական հայտերի՝ առաջնությանը պատրաստվում է մասնակցել մոտ 333 մարզուհի։
Երկրագնդի ուժեղագույն կին բռնցքամարտիկների մրցապայքարին մասնացկելու են Հայաստանի երկու պատվիրակը` երիտասարդ աղջիկների աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մրցանակակիր, 2018 թ. ՀՀ առաջնության ոսկե մեդալակիր, 21-ամյա Անուշ Գրիգորյանը (51 կգ) և միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիր, 2018 թ. ՀՀ չեմպիոնուհի 20-ամյա Անի Հովսեփյանը (64 կգ):
Նրանք կանանց հավաքականի ավագ մարզիչ Խաչիկ Խաչատրյանի ղեկավարությամբ այսօր կուղևորվեն մրցավայր: