Բաժիններ՝

Սուրբ Պատարագը Մասյացոտնի թեմում կմատուցի Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը

Օգոստոսի 16-ին Հայ Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից մեկը՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը։

Մասյացոտնի թեմից տեղեկացնում են՝ տոնական Սուրբ Պատարագը Մասյացոտնի թեմում կմատուցի թեմակալ առաջնորդը՝ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

«Ուրախ ենք տեղեկացնելու, որ Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովվի և ծխական համայնքի հրավերով տոնական Սուրբ Պատարագը կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին նվիրված Առաջնորդական Սուրբ և Անմահ Պատարագին, որի ավարտին կկատարվի Խաղողօրհնեքի արարողությունը։

Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։00-ին։

Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին աղոթելու և հայցելու Սուրբ Աստվածամոր բարեխոսությունը»,- նշել են Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31