«Միջազգային հանրությունը Ալիևին մի քանի օր ժամանակ էր տվել իր տարածքային հարցերը լուծելու համար, ինչը նա չկարողացավ կատարել». Դավիթ Շահնազարյան

«Ապրիլին հաջողվեց կասեցնել լայնածավալ հարձակումը, քանի որ միջազգային հանրությունը Ալիևին մի քանի օր ժամանակ էր տվել իր տարածքային հարցերը լուծելու համար, ինչը նա չկարողացավ կատարել։ Դրանից հետո նրան ստիպեցին զինադադար կնքել»,- armdaily.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Դավիթ Շահնազարյան՝ հավելելով, թե նախկին իշխանությունների հասցերին տարածքային կորուստների մեղադրանքներ հնչեցնելուց առաջ ներկայիս իշխանությունները թող խոսեն վերջին մի քանի ամիսների կորուստների մասին։

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի բացահայտմանը, Դ. Շահնազարյանի համոզմամբ Նիկոլ Փաշինյանը տապալել է դրա բացահայտումը՝ հատկապես շեշտելով, որ ՀՔԾ-ն, որի տիրույթում գտնվում է այդ գործը, ընդամենը գործիք է նրա ձեռքում։

Նա մասնավորապես հիշեցրեց, որ Ն. Փաշինյանը հայտարարել է, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, այնինչ առ այսօր որևէ բացահայտում չկա, և ապագայում այսօրվա քննիչները պատասխանատվություն են կրելու։

Դավիթ Շահնազարյանը նաև, անդրադառնալով իշխանությունների այն հայտարարությանը, թե ընտրությունների քարոզարշավի ընթացքում անակնկալներ են սպասվում, ասաց, որ անակնկալ ինքն է խոստանում իշխանությունների քաղաքական բացահայտումների տեսքով և խորհուրդ տվեց նրանց հագնել քաղաքական զրահաբաճկոններ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930