
Արցախի ոստիկանությունը՝ ողբերգական վթարի մասին

Ս.թ.նոյեմբերի 14-ին ժամը 19:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1965թ.ծնված Դ. Վ-ն, վարելով «Օպել-աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի «Շենին աղբյուր» կոչվող տեղամասից դեպի դպրոց տանող ճանապարհին գլորվել է ձորը, ինչի հետևանքով ուղևորներ, ՀՀ Շիրակի մարզի բնակիչներ,1961թ.ծնված Վ. Մ-ն և 1985թ.ծնված Ա. Շ-ն տեղում մահացել են, իսկ Դ. Վ-ն մահացել է Մարտակերտի շրջբուժմիավորում տեղափոխելու ճանապարհին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:
Արցախի ոստիկանություն