Ռեփեր եւ պրոդյուսեր Քանյե Ուեսթը, որը հանդես էր գալիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպանությամբ, հայտարարել է, որ իրեն օգտագործել են այնպիսի գաղափարների տարածման համար, որոնք ինքն իրականում չի պաշտպանում:
Արգենտինայի մայրաքաղաքում արձան են բացել Դիեգո Մարադոնայի պատվին, որի 58 տարին լրացել է հոկտեմբերի 30-ին:
«Թոփ մոդել ԱՊՀ-2018» գեղեցկության միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու պատիվը վստահված է մոդելներ Եվա Բաղդասարյանին, Վիկտորիա Մարգարյանին և Տինա Հայրապետյանին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 1-ին՝ ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 2-ը՝ ժամը 10։00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի՝ Վայք քաղաքի ջրամատակարարումը:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հոկտեմբերի 31-ին բացել է աշխարհի ամենաբարձր արձանը՝ հնդկական ազգային-ազատագրական շարժման գործիչ Վիլաբհայի Փաթելի (1875 – 1950) հուշարձանը:
ՀՀ վարչապետի աշխատակազմից մի քանի ավտոմեքենաներ կամրացվեն ՀՀ նախագահի աշխատակազմին, ՀՀ պետական վերահսկողական ծառայության և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
«Բոլորն ատամները սրած սպասում են, որ վերադասը մի սխալ թույլ տա, որ դատական ճանապարհով հարցը լուծեն։ Եթե մինչև այսօր որևէ մեկը չի բողոքել , դատարան չի դիմել, և, եթե կենտրոնում կա իրավաբան, ով երբեք թույլ չէր տա, որ օրենք խախտվեր, ինչպե՞ս կարող էի չհիմնավորված կադրային ջարդ իրականացնել»։
«Երևանը պետք է կարողանա ցույց տալ Վաշինգտոնին, որ Ռուսաստանի տարածաշրջանային շահերը սպասարկելու համար չէ միայն ստեղծված, այլ սուվերեն և անկախ որոշումներ կայացնելու ունակ պետականություն է՝ ինչպես Բոլթոնը շեշտեց Երևանում ՝ «զերծ արտաքին ուժերի ազդեցությունից»»։
Հավայի կղզային նահանգի Գերագույն դատարանը հավանություն է տվել 30-մետրանոց հսկայական հեռադիտակի կառուցմանը Մաուն-Կեա արշիպելագի ամենաբարձր գագաթին, որը տեղի բազմաթիվ բնակիչներ սրբազան են համարում։
ՀՀ բանկերն իրենց սոցիալական ծրագրերի շրջանակներում նախաձեռնել են Շիրակի մարզի դպրոցներին աջակցության ծրագիր` ուղղված որակյալ կրթությանը և ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
Շաքարավազի գնի էժանացումը, որ կառավարության կողմից մատնանշվել է՝ որպես մրցակցության վերականգնման արդյունք, հեռու է իրական համարվելուց, և կառավարությունը պարզապես փորձել է սեփականաշնորհել այս հաջողությունը: Այս նույն իրավիճակն է նաև կարագի, բանանի և մի շարք այլ մթերքների պարագայում, և այս էժանացման համար բնավ պետք չէ շնորհակալ լինել Փաշինյանին և կառավարությանը, քանզի միակ բանը, որ կառավարությունն արել է՝ էժանացումն արձանագրելն է:
Ամերիկյան Aol ընկերության բրիտանական ծառայությունն անդրադարձել է հայկական խաչքարերին:
ՀՀ համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Շիրակի մարզպետարաններին կհատկացնի 167 մլն 954 հազար դրամ:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է ստորագրել, որովվ Գևորգ Բաբայանը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի N133-Ա հրամանով սահմանվել են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում բնակարանների վիճակահանության օրերը:
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍԹ) կողմից կազմակերպված «Գլոբալ ինովացիոն ֆորումի» շրջանակներում այսօր կայացել է պանելային քննարկում, որի մասնակիցներն էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՖԱՍԹ հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Զելչկո Տեկիցը, ստարտափների հիմնադիրներ Թաթուլ Աջամյանն ու Հռիփսիմե Մաթևոսյանը: Քննարկումը վարում էր «ՖԱՍԹ» հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը:
Հոկտեմբերի 31-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանն ընդունեց ԵԱՀԿ ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի պետ Գի Վինյեին և համայնքային ոստիկանության հարցերով խորհրդական Մոնա Նորդբերգին:
Հոկտեմբերի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված բոլոր որոշումները կայացվելու են իրավական կարգավորումների պահանջից ելնելով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան խաչատրյանը:
«Եթե Ալիևի հետ կա օպերատիվ կապ, շատ լավ է, բայց արդյո՞ք այն օգնում է, որպեսզի մեր սահմանում զինվորներ չզոհվեն։ Փորձել ամեն վատ բան վերագրել նախկին իշխանություններին, այդքան էլ լավ բան չէ։ Հասկացանք, ամեն ինչ արեցին և եկան իշխանության, բայց այսօր ժամանակն է, որպեսզի փոխվեն՝ որպես ղեկավար»։
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Կոսովո։
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերի 30-ին գործող, կադրերի ռեզերվում գտնվող և սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու ցանկություն ունեցողներին ընդունեց, լսեց, իրեն հետաքրքրող հարցերն ուղղեց ու ստորագրեց հրամանները՝ հաշվի առնելով նաև ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամների ու խորհրդականների կարծիքը։
Արգենտինական հանրահայտ «Garganta Con Arena» (Ավազը կոկորդում) ստեղծագործությունը նոր շունչ է ստացել երաժշտասերներին քաջածանոթ Vida de Cuba project-ի մեներգիչ Գրիգոր Խաչատրյանի և կիթառահար Սարգիս Ստեփանյանի (Սյունի) մեկնաբանությամբ:
Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպանի՝ կալանավորման դեմ բողոքը դատարանը մերժել է։
Թարմ մրգերն ու բանջարեղենն առողջ սննդակարգի անբաժան մասը պետք է կազմեն: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ դրանք կարող են օգնել մի խումբ առողջական խնդիրների դեպքում:
ՀՀ քաղաքացիների շրջանում իրականացված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ նրանց 62.7 տոկոսը կողմ է Հայաստանում բուքմեյքերական գործունեության (այդ թվում` առցանց խաղատների) արգելման օրենսդրական նախաձեռնությանը:Լ
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ այս պահից ես դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը: Այս որոշումը պայմանավորված է կուսակցության ապագա գործունեության շուրջ իմ ունեցած մոտեցումների տարբերությամբ:
Երգիչներ Հայկ Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Իվետա Մուկուչյանը, Էրիկ Կարապետյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Սևակ Ամրոյանը, Էվա Ոսկանյանը, Նաիրա Մանուչարյանը, Աղվան Պապոյանը մեծ տոն պարգևեցին Ազնավուրի արվեստի երկրպագուներին՝ «Քեզ համար, Ազնավուր» համերգին ինքնատիպ մեկնաբանություններով ներկայացնելով աշխարհահռչակ շանսոնյեի սիրված ստեղծագործությունները:
Սեւանա լիճը, ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 48 սանտիմետր բարձրության վրա, ինչը 1 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Սաուդյան Արաբիայի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջիի սարսափելի սպանությունը շահարկվում է որոշ երկրների ղեկավարների կողմից իրենց քաղաքական և տնտեսական շահերի համար՝ անտեսելով հանցագործության նողկալի բնույթը: Այս կեղտոտ խաղի հիմնական մասնակիցներն են Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Միացյալ Նահանգները: