
Բակո Սահակյանը Փարիզում հանդիպում է ունեցել ՀՅԴ Ֆրանսիայի տեղական կառույցի ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին Փարիզում հանդիպում է ունեցել ՀՅԴ Ֆրանսիայի տեղական կառույցի ղեկավարների հետ:
Քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը պահանջված եւ օգտակար է համարել նման հանդիպումները` երախտագիտություն հայտնելով կուսակցության ներկայացուցիչներին Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունքի համար: