
Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրես

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 14-ին շնորհավորական նամակներ է ուղարկել դաշնային Կոնգրեսի և նահանգային խորհրդարանների միջանկյալ ընտրություններում հաղթած ԱՄՆ մի խումբ օրենսդիրների:
«Արցախի ժողովուրդը մեծապես գնահատում է Ձեր աջակցությունը հայկական նշանակության հարցերում: Հույս ենք հայտնում, որ Ձեր հետագա գործունեությունը կշարունակի նպաստել մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և ժողովուրդների ազատ ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչմանը», – նշված է շնորհավորական նամակներում: