Փիթ Հեգսեթը քննադատել է Միջազգային քրեական դատարանը

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը քննադատել է Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ):

«Հստակեցնենք. ՄՔԴ-ի այս ապօրինի իշխանազավթման համար որևէ իրավական հիմք չկա. այս դատարանը փորձում է իր իրավասությունը տարածել ամենուր, որտեղ միայն հնարավոր է: Operation Southern Spear գործողության շրջանակում մեր քայլերը լիովին համապատասխանում են զինված հակամարտությունների իրավունքի նորմերին։

Զարմանալի է, որ այսպես կոչված դատարանն ու մյուս գլոբալիստական կառույցները խաթարում են մեր ջանքերը, բայց մատը մատին չեն խփում՝ իրական ահաբեկիչներին ու բռնապետերին պատասխանատվության ենթարկելու համար:

Ահա թե ինչու է ՄՔԴ-ն սպառնալիք ձեր ազգային ինքնիշխանությանը, սահմանադրական լիազորություններին ու ժողովուրդների շահերին՝ ճիշտ այնպես, ինչպես սպառնալիք է մերը:

Ես հրատապ կոչ եմ անում ACCC-ի բոլոր անդամներին դուրս գալ ՄՔԴ-ից և մերժել վերջինիս փորձերը՝ ձեր կառավարություններն ու դատարաններն ինքնիշխանությունից զրկելու համար։

Ես՝ որպես զինվորական, գիտեմ՝ իմ երդումը տվել եմ Սահմանադրությանը, այլ ոչ թե ինչ-որ արհեստական ու անօրինական միջազգային դատարանի»,- հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31