Google-ը մինչև 75 տոկոս թանկացել է Թուրքիայում
Google-ը Թուրքիայում բարձրացրել է Google One-ի և արհեստական բանականության (AI) փաթեթների գները՝ որոշ բաժանորդագրությունների համար սահմանելով մինչև 75.6% թանկացում: Նոր սակագներն արդեն կիրառվում են օգտատերերի հաշիվների երկարաձգման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գնային փոփոխություններն ազդել են մի շարք հիմնական փաթեթների վրա. Google AI Plus-ի ամսական վճարը 204.99 թուրքական լիրայից (4.29 դոլար) դարձել է 359.99 լիրա (7.54 դոլար) (աճը՝ 75.6%), Google AI Pro (5 ՏԲ) փաթեթի գինը 869.99 լիրայից (18.22 դոլար) հասել է 1519.99 լիրայի (31.83 դոլար): Նույն փաթեթեի 10 ՏԲ հիշողությամբ տարբերակը թանկացել է 979.99-ից (20.52 դոլար) մինչև 1709.99 լիրա (35.81 դոլար), իսկ Google AI Ultra (20 ՏԲ) ամենախոշոր փաթեթի արժեքը 1989.99-ից (41.67) դարձել է 3479.99 լիրա (72.87):
Թուրքիայից բացի գների նմանօրինակ վերանայում է իրականացվել նաև Եգիպտոսում, Ալժիրում, Պակիաստանում և Նիգերիայում: Հատկանշական է, որ 2025-ի սկզբին Google-ն արդեն մեկ անգամ կտրուկ բարձրացրել էր Թուրքիայում 2 ՏԲ ստանդարտ փաթեթի գինը` 49.99-ից հասնելով 204.99 լիրայի (4.29 դոլար)
Անվճար տրամադրվող 15 ԳԲ ամպային տարածքի պայմանները մնացել են անփոփոխ: Gemini համակարգի ինտեգրումից հետո Google One-ի վճարովի բաժանորդների թիվն աշխարհում արդեն գերազանցել է 150 միլիոնը:

