ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապեն ներկաացրել է իդեալական ֆուտբոլիստի կերպարը՝ նշելով լավագույն ֆուտբոլիստների որոշ հատկանիշներ:
Արարատի բնակիչ Հաջոյանը մեղադրվում է կնոջ նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու մեջ։ Տղամարդը, տանը տարբեր կենցաղային հարցերի շուրջ վիճելով կնոջ հետ, ծեծել է նրան՝ բռունցքներով հարվածելով կնոջ մարմնի տարբեր մասերին։
Ֆինլանդիայի HMD Global ընկերությունը ներկայացրել է Nokia 106 նոր շարժական կոճակավոր հեռախոսը:
BT Group բրիտանական հեռահաղորդակցական ընկերությունը նոյեմբերի 14-ին նշել է Ուելսի արքայազն Չառլզի հոբելյանը՝ գահի ժառանգորդին շնորհավորանքը զետեղելով BT Tower 189-մետրանոց հեռուստաաշտարակի կատարին։
«Հայաստանը կիրառել է վետոյի իրավունքը, որը պետք է շարունակի, և վերջ։ Մեր իրավասության մեջ է՝ գլխավոր քարտուղարին հետ կանչել։ ՀՀ իշխանություններին առաջարկում եմ իրենց տեսակետը պաշտպանել և զիջումների չգնալ, հո քարանձավում չե՞նք ապրում։ Եթե ՀԱՊԿ-ը պաշտպանելու է իր տեսակետը, ապա այն ռեֆորմի և քաղաքակրթվելու կարիք ունի։ Մենք գործել ենք բացարձակ ճիշտ և հետևողական, և այս գիծը պետք է շարունակվի»,- ասաց Լ. Շիրինյանը։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Ցյուրիխում սկսել է ընկերության պրոդուկտների՝ եվրոպացի օգտատերերից ստացվող վնասաբեր և կասկածելի ֆայլերի (նիշք) մշակումը, այդտեղ նաև բացել է իր առաջին Թափանցիկության կենտրոնը։
Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է իր համամասնական ցուցակի առաջին տասնյակը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր գրասենյակում հյուրընկալել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին։
Ազգերի լիգայի շրջանակներում կայանալիք հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է այն դրվագը, երբ «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո երկրպագուները սուլոցներ են հնչեցրել իր հասցեին:
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 16:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի եզրաքարին և շրջվել, կա տուժած:
Տնտեսական շաբաթվա ամենացնցող ու ամենահակասական տեղեկատվությունները վերաբերում են էներգետիկայի ոլորտին: Նոյեմբերի 14-17-ին Երևանում անցկացվում է «Էներգետիկայի շաբաթ 2018» միջոցառումը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղար Լիմ Ջոկ Հոյը քննարկել են համագործակցության հեռանկարները՝ նախօրեին ստորագրված Փոխըմբռնման հուշագրի համատեքստում:
Օրերս WhatsApp-ը վերջապես ներկայացրեց սթիքերներ և առաջարկեց մի քանի փաթեթներ, որոնք նախկինում հասանելի էին Facebook Messenger-ում: Սակայն այժմ Android-ի օգտատերերը հնարավորություն ունեն ստեղծել իրենց անձնական սթիքերները հենց սմարթֆոնի միջոցով:
Վիսկոնսինի նահանգում BenShot ընկերության ղեկավարությունը որոշել է Ծննդյան տոների առթիվ ատրճանակ նվիրել իր ծառայողներից յուրաքանչյուրին:
Սպիտակ տունը քննարկում է չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ԱՄՆ-ից արտաքսելու հնարավորությունը:
««Բարգավաճին» իշխանական ռեսուրսն ինչի՞ է պետք: «Բարգավաճն» այնքան ռեսուրս ունի, որ իրեն որևէ մեկի գրպանը պե՞տք է: Պարոն Ծառուկյանի առկայության պայմաններում ինչ-որ մեկին պե՞տք է դա: Ինչի՞ մասին է խոսքը»:
Այսօր տեղի կունենան Ազգերի լիգայի հերթական փուլի հանդիպումները: Նրանցից մեկում Խորվաթիայի ազգային հավաքականը կփորձի Իսպանիայի ազգային հավաքականից վրեժխնդիր լինել այս տարվա սեպտեմբերին 0:6 հաշվով ջախջախիչ պարտության համար:
Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018թ. նոյեմբերի 16-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ոչ թանկարժեք հեռախոս նրանց համար, ովքեր կարիք ունեն սովորական կապի միջոցի՝ առանց ավելորդ գործառույթների:
Կարևորելով ռազմաբժշկական ծառայության բնագավառում գիտական, հետազոտական ու կրթագիտական ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության համալրումը մասնագիտական և գործնական բարձր պատրաստվածությամբ մասնագետներով՝ նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
Գյումրու գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված Վահանն ու Վահեն այս պահին դեռ Գյումրիում են:
Բրիտանական ֆունտ ստեռլինգը եվրոյի եւ դոլարի նկատմամբ էժանացել է Brexit-ի գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի պաշտոնաթողության վերաբերյալ հաղորդագրությունների ֆոնին:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Իշխանությունը չպետք է վախենա համարձակ փոփոխությունների գնալ, որովհետև դա է միակ ելքը: Հակառակ դեպքում՝ մեր տնտեսությունը շարունակելու է «սահել դանակի շեղբի վրայով», որտեղ ամեն պահի կարող է վնասվել և սայթաքել ցած:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքում սպանված սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության գործի հանգամանքներին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն:
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է մեծացնել պետության կողմից կուսակցություններին հատկացվող ֆինանսական օժանդակությունը:
«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հունվարին վաճառել Ռոխոյին և Բայիին և գնել նոր կենտրոնական պաշտպան:
Արդեն 2020 թվականի հունվարի 1-ից առաջարկվում է վերանայել 301 և ավել ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ։