Նեթանյահուի ցեղասպանական կառավարությունը շարունակում է անօրինական գործողություններն Արևմտյան ափին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Նեթանյահուի ցեղասպանական կառավարությանը» մեղադրել է օկուպացված Հորդանան գետի Արևմտյանափին և Արևելյան Երուսաղեմում անօրինական գործողությունները շարունակելու մեջ, հաղորդում է Anadolu.

«Ամբողջ աշխարհի աչքի առաջ շարունակվում են Նեթանյահուի ցեղասպանական կառավարության անօրինական գործողությունները օկուպացված Արևմտյան ափին և օկուպացված Արևելյան Երուսաղեմում։ Ինքնիշխան պաղեստինյան պետության գոյությունը խաթարվում է։ Անհնար է դա անտեսել կամ դրա նկատմամբ անտարբեր մնալ»,- Անկարայում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Էրդողանը։

Թուրք առաջնորդը կոչ է արել հնարավորինս շուտ ստեղծել անհրաժեշտ պայմաններ Գազայի հատվածի վերականգնումը սկսելու և անկլավում անվտանգությունն ապահովելու համար։

«Ես կրկին ուզում եմ ընդգծել, որ Պաղեստինին աջակցելն ամբողջ մարդկության, հատկապես մահմեդական աշխարհի, ընդհանուր պատասխանատվությունն է»,- ասել է Էրդողանը։

Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի «վճռականորեն պաշտպանել պաղեստինյան գործը բոլոր հարթակներում»։

Էրդողանը հայտարարել է նաև, որ Անկարան կտրականապես մերժում է ցանկացած սադրանք, որն ուղղված է Ալ-Աքսա մզկիթի և մյուս սրբավայրերի շուրջ առկա իրավիճակը փոխելուն։

Նա շեշտել է, որ Թուրքիան կշարունակի ձգտել 1967 թվականի սահմաններում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ և տարածքային ամբողջական պաղեստինյան պետության ստեղծմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31