Սպիտակ տան մամուլի քարտուղար Կերոլայն Լևիթը հեռանում է զբաղեցրած պաշտոնից
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կերոլայն Լևիթը օգոստոսի վերջին կթողնի զբաղեցրածպաշտոնը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում։
Թրամփի խոսքով՝ 28-ամյա Լևիթը, որը պատմության մեջ Սպիտակ տան ամենաերիտասարդմամուլի քարտուղարն է, հեռանում է ընտանիքին և երեխաներին ավելի շատ ժամանակտրամադրելու համար: Մայիսի սկզբին նա լույս էր աշխարհ բերել իր երկրորդ երեխային և վերջերսէր վերադարձել աշխատանքի։
Պաշտոնը թողնելուց հետո Կերոլայն Լևիթը կշարունակի գործել որպես ԱՄՆ նախագահի գլխավորարտաքին խորհրդականներից մեկը։ Դոնալդ Թրամփը նշել է, որ նա կդառնա նաևՀանրապետական կուսակցության ազդեցիկ ձայներից մեկը՝ ուղղված առաջիկա միջանկյալընտրություններում հաղթանակ ապահովելուն։
Թե ով կփոխարինի Լևիթին Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում, առայժմ հայտնի չէ։

