Թուրքիան` աշխարհում ամենաթանկ տոկոսներով պարտք ներգրավող երկիր է

Թուրքիայի գանձապետարանն իրականացրել է ներքին պետական պարտքի տեղաբաշխման հերթական աճուրդները, որոնց արդյունքում արձանագրվել են ռեկորդային բարձր տոկոսադրույքներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես 2 տարով պետական պարտատոմսերի համար սահմանվել է 41.68% տոկոսադրույք, ինչը Թուրքիային դարձնում է տեղական արժույթով աշխարհի ամենաբարձր տոկոսով պարտք ներգրավող երկիրը։

Համեմատության համար նշվում է, որ Թուրքիայից հետո ամենաբարձր ցուցանիշն ունի Եգիպտոսը (24.8%), իսկ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայում պարտքի ներգրավման տոկոսադրույքը 22% է, ինչը գրեթե կրկնակի ցածր է Թուրքիայի ցուցանիշից։ Այն դեպքում, երբ Շվեյցարիան իր արժույթով պարտք է վերցնում ընդամենը 0.1%, իսկ հարևան Հունաստանը՝ 2.9% տոկոսադրույքով։

Նշվում է, որ 2023թ․ հունիսին, երբ Մեհմեդ Շիմշեքը ստանձնեց Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարի պաշտոնը, 2-ամյա պարտատոմսերի տոկոսադրույքը կազմում էր 15%, սակայն բարձր գնաճի և տնտեսական քաղաքականության հետևանքով այն աճել է շուրջ 2.5 անգամ։

Նշվում է, որ բարձր տոկոսադրույքները, զուգակցվելով բարձր գնաճի հետ, հանգեցնում են բնակչության աղքատացման և գործարար աշխարհի շահույթների կտրուկ կրճատման։

Այս դեպքում պարտքի ներգրավումը գումար կամ ֆինանսական միջոցներ վերցնելու գործընթաց է, որն օգտագործվում է պետական բյուջեի պակասուրդը լրացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31