
«Հուսով եմ, որ Ռուսաստանը մեզ կօժանդակի ԵԱՏՄ-ի հետ ազատ աևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների արագացման հարցում». Ջոկո Վիդոդո

Ինդոնեզիան հույս ունի արագացնել բանակցությունները ազատ առեւտրի գոտու վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագրի կնքնման շուրջ: Այդ մասին ինդոնեզացի լրագրողների հետ զրուցելիս հաայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սինգապուրում կայացած հանդիպման արդյունքները:
«Հուսով եմ, որ Ռուսաստանը մեզ կօժանդակի ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների արագացման հարցում»,- ասել է Վիդոդոն, որի խոսքը նոյեմբերի 15-ին մեջբերել է Detik լրատվական պորտալը:
Երկու երկրների ղեկավարների հանդիպումը նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Սինգապուրում, որտեղ ընթանում են Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի միջոցառումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: