
Աբեն ներողություն է խնդրել Ճապոնիայի կողմից Դարվին քաղաքի ռմբակոծման համար Երկրորդ աշխարհամարտի ժամանակ

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ժամանել է Ավստրալիայի Դարվին քաղաք, որպեսզի առաջին անգամ ներողություն խնդրի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի հոծախումբ ռմբակոծումների համար: Նոյեմբերի 15-ին այս մասին հայտնել է Australian Associated Press գործակալությունը։
Ճապոնիայի վարչապետը Հյուսիսային տարածքի նահանգի մայրաքաղաք է ժամանել այն բանից 75 տարի անց, երբ Ճապոնիան պատերազմի ժամանակ գրոհեց Դարվինի վրա, որն անգլո-ավստալական ուժերի կարեւոր բազան էր: Դա Ճապոնիայի ղեկավարի առաջին այցն է քաղաք 1942 – 1943 թվականների օդային հարձակումներից հետո:
Սպասվում է, որ Աբեն նոյեմբերի 16-ին կհանդիպի Ավստրալիայի վարչապետ Սքոտ Մորիսոնի հետ: Ղեկավարները մտադիր են մասնակցել այն արարողությանը, որը տեղի կունենա քաղաքի՝ ճապոնական ռմբակոծումների հետեւանքով զոհված բնակիչների հուշահամալիրի մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: