
Մարզերում ձյուն է տեղում. ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին ժամը 10:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Տավուշի մարզի Բերդ քաղաքում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։