Պուտինը ստիպված կլինի դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ ինքնուրույն դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ, սակայն, նրա կարծիքով, ի վերջո ստիպված կլինի դա անել ճնշման ներքո, հաղորդում է Укринформ-ը։

Ելույթ ունենալով Ուկրաինական երիտասարդական ֆորումում՝ Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան միջազգային գործընկերների հետ միասին մշակել է գործողությունների ծրագիր՝ ուղղված Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացմանը։

«Մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անենք։ Դա մեր գործընկերների հետ համատեղ ծրագիր է այն մասին, թե ինչպես ճնշում գործարկել Պուտինի վրա»,- ասել է Զելենսկին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31