Թուրքիա-Լիբիա առևտրի ծավալը հասել է 3.5 մլրդ դոլարի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Լիբիա։ Այցի ընթացքում նա բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Տրիպոլիում և Բենգազիում։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տնտեսական, քաղաքական, առևտրային, էներգետիկ ու ռազմական ոլորտներին առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բացի այդ անդրադարձ կկատարվի պաղեստինյան հարցին, Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում տեղի ունեցող զարգացումներին։ Նշենք, որ երկրների առևտրի ծավալը հասել է 3.5 մլրդ դոլար ու նրանք զարգացնում են նաև էներգետիկ համագործակցությունը։

Մասնավորապես Թուրքիայի նավթային ընկերություն «TPAO» կողմից հունիսին ստորագրված նավթահանքերի վերաբերյալ համաձայնագրից բացի, օրակարգում են նաև թուրքական ընկերությունների կողմից երկրում իրականացվող նախագծերը՝ 2.3 մլրդ դոլարի արժողությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31