«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 10:00-18։00 կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավիթ փողոցի 70/1, 70/2, 70/3, Խորենացի փողոցի 107-235 համարների, Որմնադիրների փողոցի, Սարի Թաղի 1-ին, 2-րդ և 3-րդ փողոցների ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Հայկական ջազի 80-ամյա պատմությանը նվիրված մի ամբողջ գլուխ ընդգրկվել է Մեծ Բրիտանիայում հրատարակված «Եվրոպական ջազի պատմություն» հանրագիտարանում:
ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը պատասխանել է «Ամերիկայի Ձայնի» հարցերին Հայաստանյան զարգացումների ու ղարաբաղյան հակամարտությա վերաբերյալ:
2018 թվականի 9 ամիսների կտրվածքով Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված հավաքագրումների գումարը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.1 տոկոսով՝ կազմելով 919.6 մլրդ դրամ: Հարկային մուտքերի կառուցվածքում արձանագրված փոփոխությունները վկայում են հարկային վարչարարության մեջ տեղի ունեցած էական փոփոխությունների մասին:
Հետաքրքիրն այն է, որ սովորաբար Վիճակագրական կոմիտեն առավել պահպանողական է մոտենում ցուցանիշների հրապարակմանը, որպեսզի ճշգրտման արդյունքում էական վայրիվերումներ չարձանագրվեն, բացի այդ, իշխանությունները ցուցանիշների ճշգրտման հնարավորությունը երբեմն չարաշահում են՝ այդպիսով համեմատաբար բարելավելով չգոհացնող ցուցանիշները:
White House ինտերնետ-խանութը հուշադրամ է հատել Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման պատվին եւ այն վաճառքի է դրել պաշտոնական կայքում։
Նոր գծանշումներ Երևանում խցանումները բացառելու համար:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության քվեարկությանը մասնակցելու իրավունքը պետ Մնացական Բիչախչյանը կոչ է անում համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին ներկայանալ անձնագրային ծառայություն՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու համար, որպեսզի հնարավոր լինի անխոչընդոտ իրացնել առաջիկա ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցելու իրավունքը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը կուլիսներում կարծես արդեն իսկ որոշված է: Թեև կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետի ավարտը 2020 թվականի հունվարն է, ՀԱՊԿ գլխավոր պաշտոնը ՀՀ ներկայացուցիչ չի ստանձնի:
Պատանիների մշակութային կրթությանն ուղղված «ԴասA» նախագիծը միտված է կրթության բնագավառում նոր մոտեցումներով հանդես գալ, ինչի շնորհիվ պատանիների շրջանում կհանրայնացվի դասական, ազգային արվեստը, կսերմանվեն բարձր արժեքներ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ նոյեմբերի 7-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի՝ Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան 41-65 շենքերի (կենտ համարներ), Ֆուչիկի փող. 2-24 շենքերի (զույգ համարներ), Մարգարյան փող. 11, 13, 15 շենքերի ջրամատակարարումը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանում հակակարկտային հրթիռային կայանների վերակատարելագործման խնդիր է դնելու:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը այցելեց Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքին՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղ։
Երևանի առաջիկա ավագանու նիստում ավագանու որոշմամբ 14 երեխա ունեցող Շաբոյանների ընտանիքին տրամադրվելու է անհատույց սենյակ:
Ամերիկյան Business Insider ինտերնետ-հրատարակությունը ռուսական բանակը համարել է ուժեղագույնը Եվրոպայում: Համապատասխան վարկանիշը հրապարակված է պորտալի կայքում։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«2015 թ. երբ Իրանի դեմ պատժամիջոցները հանվեցին, Իրանի տնտեսությունը տպավորիչ թռիչք ունեցավ։ ՀՆԱ-ի աճը տարեկան հասավ 13-14 տոկոսի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 234 դատապարտյալ:
Նոյեմբերի 7-ից 8-ն Աստանայում՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին մեդալը նվաճեց աշխարհի առաջնությունում:
Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը սիրիացի ներգաղթյալների շրջանում ուսումնասիրություններ է իրականացրել:
Ցուցակում ներառված է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմը, անկուսակցականներ, նաև Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունից 2-3 մարդ։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է կիսապաշտպան Ջեյմս Միլների խաղի մասին կարծիքով:
Մինչև 2018թ. վերջ Թուրքիան 1.5 մլրդ դոլարի մեքենայագործ գորգեր կարտահանի, որի մեկ երրորդը՝ ԱՄՆ: Այս մասին հայտնել է «Հարավարևելյան Անատոլիայի գորգ արտահանողների ասոցիացիայի» (GAHIB) ղեկավար Ահմեթ Քափլանը:
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մոտ ժամանակներս աշխատանքի կանցնի «Միլանում»:
Ըմպելիք, որը կօգնի օրգանիզմը հագեցնել սննդարար նյութերով, մաքրել այն և ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի պատրաստվում առաջադրվել ռեյտինգային ընտրակագրով:
«Այս պահին համանախագահների հայտարարությունը բացահայտում է, որ կա նոր իրավիճակ, որը բխում է Դուշանբեի համաձայնությունից, և նախորդ իշխանությունների օրոք տեղի ունեցած կարգավորման տարբեր փուլեր` հաջողված կամ անհաջող, այլևս անցյալում են»:
Նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: