
Նոյեմբերի 21-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

Նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ օրակարգում է մի քանի հարց, այդ թվում՝ ՀՀ 2019 թ. պետական բյուջեի նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջեի նախագծի քննարկման ընթացակարգը՝ երեկ քննարկումն ընդմիջվել է, 24 ժամում ԱԺ-ն կարող է ներկայացնել առաջարկներ, դրանից առնվազն 4 օր հետո կառավարությունը կարող է ներկայացնել լրամշակված նախագիծը, և առնվազն 24 ժամ հետո էլ պետք է գումարվի ԱԺ նիստ: