Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը արգելել է Ռուսաստանի 16-ից մինչեւ 60 տարեկան արական ռեռի քաղաքացիների մուտքը երկրի տարածք:
Հնգօրյա բացակայությունից հետո հասա Երևան և ինտերնետ տարածքը դիտարկելուն մի փոքր ժամանակ տրամադրեցի:
Արարատում անգամ ամուսնալուծությունը չի ազատել կնոջը՝ ամուսնու բռնություններից։ Արարատի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ կնոջը սպառնալու համար։
Հայաստանում 2018 թվականի հուլիս-սեպտեմբերին ֆիշինգի է ենթարկվել օգտատերերի 10,57% -ն՝ այն դեպքում, երբ երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 10,06%։
Miss Universe – 2018 գեղեցկության միջազգային մրցույթում, որը Թաիլանդում մեկնարկելու է դեկտեմբերի 17-ին, Վրաստանը կներկայացնի 25-ամյա մոդել Լարա Յանը։
«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի երիտասարդ երգչուհի Սրբուհի Սարգսյանը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է դեկտեմբերի 1-ին:
Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանն իր ուժի հետ այսօր քարոզարշավը որոշել էր անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում:
Թուրքիայի Դենիզլիի քաղաքում դպրոց գնալ չցանկացող 14 տարեկան աղջիկը դանակահարել է մորը:
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
Այսօր տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Մեծ Բրիտանիայի Սասեքս քաղաքում տեղակայված կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բրիտանական բարեգործական կազմակերպությունը Հայաստանում վանդակներից ազատել է երկու արջի:
«Հայաստանի կայունությունը կենսական նշանակություն ունի Վրաստանի համար, քանի որ հարևան երկրներ են, ներքաղաքական կայունությունից է կախված նաև ողջ տարածաշրջանի կայունությունը»,- ասաց Մենագարիշվիլին:
Վեց ամիս տևած դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի վերանորոգված սրահներն իրենց դռները բացեցին արվեստասերների առաջ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությանն իր առաքելությունն է համարում մարդու բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:
ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը ձեռնամուխ է եղել Սպիտակ տանը դեմքերի ճանաչման ավտոմատ էլեկտրոնային համակարգի թեստավորմանը, ինչի հաշվին կարող է ուժեղացվել այդ ռեժիմային օբյեկտի պաշտպանությունը:
Նոյեմբերի 29-ին Վճռաբեկ դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազի բողոքը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու մասին միջնորդությունը:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը Մարտունի քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ «Սասնա ծռերը» կարևորում են այն հանգամանքը, որ պետության քաղաքական համակարգը պետք է ունենա հակակշիռներ, ուստի մեկ ուժի վրա հիմնված համակարգը չի կարող արդյունավետ լինել, որքան էլ այդ համակարգում ներգրավված լինեն լավ մարդիկ։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության և Գերմանական զարգացման բանկի (KfW) միջև այսօր ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը:
«Եթե ժողովրդի վիճակը վատ է, ես չեմ կարող ինձ լավ զգալ, նման բան չի լինում»,- Մասիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան չի հեռանա ակումբից 2018-19թթ. մրցաշրջանի ավարտին:
Քաղաքական խաղը ձգտում է բևեռացումների և հակադրումների: Դա ոչ թե ինչ-որ մեկի չար ցանկությունից է, այլ խաղի բնույթից է: Ո՛րևէ խաղ ձգտում է հակադրության: Այդ իսկ պատճառով այստեղ բնականից թույլ են «կիսատ» դիրքերը, նույնիսկ, եթե դրանք տրամաբանորեն, բարոյապես կամ որևէ այլ առումով ճիշտ են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել Կենդանաբանական այգում ուսումնասիրություններ կատարելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը:
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։
Ըստ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մասին կոնվենցիայի՝ երկրի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որեւէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում այդ տարրի հանդեպ սեփականության իրավունք։
«Ցավալի է տեսնել, որ նախկին շեն Գավառն այս վիճակում է։ Այն երևի հանրապետության ամենաքայքայված վայրերից մեկն է, երբեմնի տարածաշրջանային արդյունաբերական կենտրոնը, որը հայտնվել է այս վիճակում»,- Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ նշեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը։
ՀՀ Կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունը 2019 թվականին նախատեսում է այգու այցելուներին ուրախացնել նոր կենդանիների ցուցադրությամբ և նոր ազատավանդակ կառուցելով: