Թուրք հասարակությունը շատ հոգնած Է կառավարող կուսակցության իշխանությունից, որը գլխավորում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ եւ Գերագույն ռադայի համանուն խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն իր թեկնածությունն առաջադրելու է Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար:
Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը վերջին տասը տարիներին որոշակի պասիվություն է նկատում է կրթական քաղաքականության մեջ։
Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել դարպասապան Անատոլի Այվազովի հետ:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 20-ին հանդիպել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուների հետ:
ՀՀ ոստիկանության աշխատակիցները հատուկ գործողություններ է իրականացնում ԵԿՄ-ի կենտրոնական գրասենյակում:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նորմալ է համարում, որ ազատամարտիկները ստեղծել են իրենց հասարակական կառույցը, բայց մինչև այն պահը, երբ այդ կառույցը սկսում է քաղաքականանալ և սպասարկել գործող իշխանություններին:
Մանվել Գրիգորյանը ոչ հաճելի կերպար է, դա միշտ եմ ասել, բայց իրեն չեզոքացնելու համար՝ այնպես չստացվի, որ երկրի համար անհրաժեշտ կառույց, որը հիվանդ է, չար սխեմա է ղեկավարում, կազմալուծվի։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին:
Այսօր լրագրողները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք Ընտրական օրենսգրքի նախնական փոփոխությունների ուրվագծերը կան։
Եվրամիությունը (ԵՄ) պատասխան միջոցներ է ընդունել պողպատի եւ ալյումինի վրա ԱՄՆ-ի առեւտրական մաքսերի դեմ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արտակ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար:
Քիչ առաջ հյուրընկալեցի 10-ամյա Անգելիկա Դերզյանին:
«Հիմա մենք հստակ գիտե՞նք արդյոք՝ այդ պահածոները որ թվին և որ մատակարարված խմբաքանակից են։ Չգիտենք։ Երբ քննող մարմինը դա կհասկանա, հարց կտա, մենք կպատասխանենք»։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է «Grand Chess Tour»-ի փարիզյան մրցաշարում:
Կոնվերս Բանկը, գործարկած ակցիայի շրջանակներում, էապես բարելավել է ավտովարկավորման պայմանները՝ դրանք դարձնելով առավել շահավետ:
Քրիստոնեությունը մերձավորարեւելյան մշակույթի անքակտելի մասն է, ուստի հարկավոր է ապահովել դրա հետեւորդների վերադարձը Իրաք եւ Սիրիա:
Հունիսի 19-ին ԼՂՀ ԱՆ «Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից ոստիկանության քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 07:50-ին կանչով մեկնած խումբը Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքից «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ է տեղափոխել Հադրութի շրջան Տումի գյուղի բնակիչ՝ 2007թ. ծնված Կ.Գ-ի դիակը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները երեկ՝ հունիսի 19-ին, չհայտարարված այցեր են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ, ինչպես նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Համացանցում հայտնվել է տեսահոլովակ, որը Մոսկվայի մետրոյում նկարահանվել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Եգիպտոսի հավաքականի հետ մրցախաղում Ռուսաստանի հավաքականի հաղթանակից հետո:
Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձեւավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձեւաչափով:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության վերահսկողության ներքո քննչական մարմինների վարույթում համայնքապետերի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 71 քրեական գործ:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հայկական ակումբների մրցակիցները հայտնի են:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Արդշինբանկի համագործակցության արդյունքում այսուհետ երկու բանկերի ArCa, VISA և MasterCard քարտապանները կկարողանան բանկոմատներից կանխիկացման գործարքներ իրականացնել իրենց բանկում գործող սակագներով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 20-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հունիսի 20-ին, ժամը 09:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան և ավտոբուսը բախվել են՝ առաջացնելով խցանում:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 19-ին Տիրանայում հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Մոլդովայի պատվիրակության ղեկավար Վիոլետա Իվանովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ է, սակայն նա դեռ չի ստորագրել այն։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։
Աֆղանստանի՝ Թուրքմենստանին սահմանակից Բադղիսի նահանգում երկու հսկիչ անցակետերի վրա «Թալիբան» շարժման զինյալների հարձակումները հանգեցրել են Աֆղանստանի բանակի առնվազն 30 մարտիկների զոհվելուն:
Բելգիայի Անտվերպենի նավահանգստի մաքսային ծառայության աշխատողներն ավելի քան 954 կիլոգրամ հերոին են առգրավել Իրանից ժամանած նավը զննելիս: