ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի արտերկրյա այցերի, ինչպես նաև «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին «Արմենպրես»-ի հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանն ամբողջությամբ.
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հրաժարվեց քննարկել կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ստացված առաջարկությունները՝ նշելով, որ ճիշտ տեղը չէ։
Բացի այդ, 2014թ. նշված դպրոցի տնօրեն է նշանակվել Խաժակ Ա.-ի կինը՝ Գեղեցիկ Ա.-ն, որը դրսևորել է պաշտոնեական անփութություն՝ ձևակերպված վերոնշյալ աշխատակիցներին թողնելով աշխատանքի, ինչի արդյունքում Հմայակ Դ.-ն՝ շարունակել է ստանալ վերջիններիս աշխատավարձերը:
Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող 22 անուն ապրանքների վրա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կշարունակի նաև անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց նախարարի պաշտոնում վերահաստատված Թանդիլյանը, իր հրաժարականի հաստատումից հետո միայն պետք է դադարեցներ կուսակցական գործունեությունը։
Հունիսի 20-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Արթիկի բաժնում թիվ 4 դպրոցի գործավարից հաղորդում է ստացվել, որ դպրոցի տնօրեն Նունե Գ.-ն Հայկ Մ.-ին ընդունել է որպես գիշերապահ։
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հունիսի 21-ին աղջիկ է ունեցել:
Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանում, որը գտնվում է ադրբեջանա-իրանական սահմանային հատվածում, փոխհրաձգություն է տեղի ունցել:
«Մենք ուզում ենք, որ նոր նախարարն ամբողջությամբ մաքրված անցնի գործի և մտքում չլինեն այն բոլոր մտահոգությունները, որ թիկունքում արվել են շատ-շատ խախտումներ»:
Հունիսի 20-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում Ռաֆիկ Ի.-ն դիմում է ներկայացրել, որ Արտաբույնք համայնքի նախկին ղեկավար Սամվել Ս.-ն իր պաշտոնավարման ընթացքում /1997-2016թթ./ թույլ է տվել չարաշահումներ։
Ադրբեջնական պաշտպանության նախարարուէթյունը հունիսի 20-ին տարածել է մեծ կես-ժամանոց տեսանյութ Նախիջեւանում իրենց գործողությունների մասին։
Լիբիական ազգային բանակը՝ ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարի հրամանատարությամբ, վերադարձրել է հսկողությունը զինյալների կողմից բռնազավթված նավթային նավահանգիստների նկատմամբ, որոնք գտնվում են այսպես կոչված նավթային մահիկի շրջանում (Սիրտի ծոցի ափին):
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ օրենքով գողերի ու քրեական հեղինակությունների նկատմամբ իրականացվող գործողությունները պայմանավորված են օպերատիվ տեղեկություններով, որոնք ենթակա չեն հրապարակման։
Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել:
Ոստիկանությունը «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում չարաշահումներ է հայտնաբերել և գործողություններ է իրականացնում: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, այդ չարաշահումների մասին առավել մանրամասն տեղեկություն կհրապարակի ոստիկանության լրատվական ծառայությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտոնից ազատվել են Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնակատարները:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 21-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Այսեր Ղազարյանը նշանակվել է բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնում:
Իրանի արատաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չի բացառել ԱՄՆ-ի հետ իր երկրի համատեղ աշխատանքի հնարավորությունը, եթե Վաշինգտոնը հրաժարվի քաղաքական մի շարք սկզբունքներից, ներառյալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի խախտումները եւ «տնտեսական ագրեսիան» իրանական ժողովրդի նկատմամբ:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն այսօր՝ հունիսի 21-ին, օդանավ շահագործողի վկայական է հանձնել Հայաստանում հիմնադրված «Արմենիան հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
«Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել է Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանման՝ նոր ժամանած զինծառայողների պատրաստումն ուսուցման նոր մեթոդիկայով, որը մշակվել է արդի զինված հակամարտություններում հրետանու կիրառման փորձի վրա:
Մանե Թանդիլյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես գիտեք, իմ հրաժարականը պայմանավորված էր բացառապես կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իմ դիրքորոշումով, որը մնացել է անփոփոխ: Ինձ վստահված առաքելությունը նախարարի պաշտոնում գիտակցել եմ աշխատանքիս առաջին օրվանից, երբ միայն օրական ստացվող հարյուրավոր նամակները արձանագրում են ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները և դրանց լուծման կարևորությունն ու հրատապությունը:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարեգործության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 20-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2018 թվականի հունիսի 11-ին և 12-ին ՀՀ զինված ուժերի առանձին զորամասերում բացահայտվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացումների դեպքեր:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ:
Վրաստանի վարչապետի պաշտոնում Մամուկա Բախտաձեի առաջին նախաձեռնությունը կլինի նախարարների կաբինետի անդամների թիվը 14-ից մինչեւ 11 կրճատելը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանի ազգային արխիվի հարցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Ղազախստանի խորհրդարանի Սենատի խոսնակ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը կարծում է, որ երկրի գործող ղեկավար Նորսուլթան Նազարբաեւը չի մասնակցի 2020 թվականի նախագահական ընտրություններին։
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը համաձայն չէ, որ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության միջև մրցակցություն կա: