Ամերիկուհի Վիկտորյա Բերջեսին հաջողվել է կտրել-անցնել Կուբան եւ ԱՄՆ-ը բաժանող Ֆլորիդայի նեղուցը՝ կանգնելով սերֆինգի տախտակի վրա եւ տեղաշարժման համար օգտագործելով մակույկաթի:
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետների նոր հետազոտությունը հաստատել է այն կանխատեսումը, որ 2018 թվականին թաքնված կրիպտոմայներները լրջորեն «կնեղեն» շորթող ծրագրերին։ Հաճախակիացել են նաև Հայաստանի օգտատերերի սարքերի վրա դրանց գրոհները։
Facebook կորպորացիան, որին է պատկանում համանուն սոցիալական ցանցը, այլեւս մտադիր չէ ինքնուրույն մշակել եւ թողարկել Aquila անաօդաչու թռչող ապարատներ, որոնք աշխատում են արեգակնային էներգիայով եւ նախատեսված են Համացանցին դժվարամատչելի շրջանների բնակիչների միանալու համար:
Բաքվում ադրբեջանական զինուժի շքերթի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, «ավարտվել է միայն դրա առաջին փուլը»: 168.am-ը քաղաքագետ Լևոն Շիրինյանից հետաքրքրվեց, թե Ալիևի այս հայտարարությունն ի՞նչ է նշանակում, առաջիկայում լայնամասշտաբ պատերազմ հնարավո՞ր է։
Instagram-ը թողարկել է իր հավելվածի թեթև տարբերակն Android-ի համար: Այն շատ հարմար է այն սմարթֆոների համար, որոնք ունեն փոքր հիշողություն կամ թույլ ինտերնետ կապ: Նոր հավելվածն ընդամենը 573 ԿԲ է: Այն նախկին հավելվածի 1/55-ն է:
Variety հրատարակությունից ամերիկացի կինոքննադատները կազմել են այն ֆիլմերի ցուցակը, որոնք կարող են հաջորդ տարի պայքարել «Օսկար»-ի համար:
Այս հարցին սկզբունքորեն, այլ ոչ թե՝ իրավիճակային, պատասխանելու համար, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, պետք է նախ և առաջ՝ հնարավորինս վերացարկվենք «Երկրապահ» անունով կազմակերպությունից, որը Հայաստանում գոյություն է ունեցել վերջին երեք տասնամյակում:
Bee Gees խմբի վոկալիստ եւ ղեկավար Բարրի Գիբը, որին հունիսի 26-ին Պատվո շքանշանի ասպետի կոչում է շնորհվել երաժշտության բնագավառում ձեռքբերումների եւ բարեսիրական գործունեության համար, պարգեւը նվիրել է խմբի համահիմնադիրներին՝ իր երբայրներին՝ Մորիսին եւ Ռոբինին, որոնք չապրեցին մինչեւ այդ պահը:
Փարիզում տեղի է ունեցել «Թումո Փարիզ» կենտրոնի հանրային պաշտոնական ներկայացումը՝ քաղաքապետ Անն Իդալգոյի և Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի ներկայությամբ:
Samsung Messages հավելվածի օգտատերերն անսպասելի խնդրի են բախվել: Շատերը նշում են, որ իրենց անձնական լուսանկարների ամբողջ ալբոմն ուղարկվել է պատահական կոնտակտի: Այս գործընթացը կատարվել է առանց օգտատերերի համաձայնության և հետքեր չի թողել:
«Կարծում եմ` սա հայկական և ադրբեջանական կողմերի համար այն կարևոր հարցն է, որ բանակցություններում պետք է ներգրավված լինեն մեծ լիազորություններ ունեցող գործիչներ, իսկ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում վարչապետն է համարժեք նախագահին»,- ասաց Ֆյոդոր Լուկիանովը:
Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 28-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը անդրադարաձել է գերմանական և ադրբեջանական մամուլում տարածված այն տեղեկություններին, որ գերմանական Rheinmetall ընկերությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ ստորագրել է մտադրությունների հուշագիր ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել:
Դիզենտերիան, ինչպես բոլոր աղիքային հիվանդությունները տարվա տաք սեզոնին ակտիվանում են։ Ներկայումս, Հայաստանում, սեզոնին համապատասխան, աղիքային վարակները, այդ թվում՝ դիզենտերիան, ունեն աճի միտում։
Ինչպես հաղորդում է Itasportpress-ը, լոնդոնյան «Չելսին» հետաքրքրվում է Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինով:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի համար չափանիշ է ոչ թե կուսակցական պատկանելությունը, այլ ազնիվ, պարտաճանաչ ու իր աշխատանքը լավ իմացող ղեկավարը:
«Հանուն պետության շահի՝ քաղաքական տարաձայնությունները պետք է մղվեն երկրորդ պլան։ Այս երկաթյա կանոնն աշխատում է բոլոր հաջողակ պետություններում»։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հունիսի 27-ին կայացել է ցմահ ազատազրկման դատապարտված Ա. Մ.-ի մկրտության արարողությունը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 28-ին տեղի է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները որոշակի գործողություններ են իրականացնում Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցած սոպրանո Լիաննա Հարությունյանի մենահամերգին, ով հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Նրանց վիճակագրությունն Աշխարհի առաջնությունում խոսում է հակառակի մասին:
Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 28-ին հանդիպում և աշխատանքային քննարկումներ ունեցավ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորների հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին:
Apple-ը եւ Samsung-ն ԱՄՆ-ում դադարեցրել են արտոնագրային պատերազմը, որը ձգվել է յոթ տարի:
Վիտամինների անբավարար մակարդակը կարող է հանգեցնել մի խումբ առողջական խնդիրների:
«Նաիրիտ 2» ՓԲԸ-ի դեմ նաիրիտցիների դատական հայցը կքննվի նոյեմբերի 2-ին։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ի վերջո վարույթ է ընդունել «Նաիրիտ» գործարանի 132 նախկին աշխատակիցների հայցը՝ աշխատավարձերի վերջնահաշվարկներից բխող տույժերի և տուգանքների բռնագանձման պահանջի մասին:
Արարատի մարզի հերթական մարզխորհրդի՝ հունիսի 28-ի նիստը մարզպետ Գարիկ Սարգսյանը սկսեց նորանշանակ փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանին եւ Արարատի մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանին ներկայացնելով: