Բաժիններ՝

Համացանցում հայտնվել է մետրոյում Ռուսաստանի հավաքականի հաղթանակը տոնելու տեսագրությունը

Համացանցում հայտնվել է տեսահոլովակ, որը Մոսկվայի մետրոյում նկարահանվել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Եգիպտոսի հավաքականի հետ մրցախաղում Ռուսաստանի հավաքականի հաղթանակից հետո: Տեսահոլովակը հրապարակված է YouTube-ում։

Կադրերն արվել են հունիսի 19-ին ՌԴ մայրաքաղաքի գետնուղու Արբատսկո-Պոկրովսկայա գծի «Պլոշչադ Ռեւոլյուցիի» կայարանում: Դրանցում երեւում է, թե ինչպես են բազմաթիվ ֆուտբոլասերներ միասին երգում, թռչկոտում եւ գրկախառնվում՝ տոնելով ռուսաստանցիների հաջողությունը 2018-ի աշխարհի առաջնությունում փլեյ-օֆ դուրս գալու ճանապարհին:

Ռուսաստանի եւ Եգիպտոսի հավաքականների հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 19-ին Սանկտ Պետերբուրգում եւ ավարտվել 3:1 հաշվով հօգուտ ռուսաստանցիների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս