Բաժիններ՝

Թուրք հասարակությունը հոգնել է Էրդողանի իշխանությունից. նախագահի թեկնածու Դեմիրթաշ

Թուրք հասարակությունը շատ հոգնած Է կառավարող կուսակցության իշխանությունից, որը գլխավորում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այդ կուսակցությունն ի վիճակի չէ լուծել քրդական խնդիրը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունից նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը։

«Հասարակության մեջ մեծ հոգնածություն է զգացվում կառավարող կուսակցության իշխանությունից: Այն բացահայտ ու գաղտնի ստեղծված դաշինքների պատճառով չի կարող այս փուլում կամք դրսեւորել քրդական հարցի հաջող լուծման համար: Ուստի քանի դեռ իշխանությունը չի փոխվել, ես չեմ հավատում, որ այդ գործընթացը կարելի է հաջողությամբ սկսել: Մեր նպատակն է՝ իշխանության գալով լուծել բոլոր հարցերը, այդ թվում եւ քրդական խնդիրը, ժողովրդավարական ճանապարհով»,-հեռախոսով գործակալությանն ասել է Դեմիրթաշը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930