
«Ինձնից միայն մի խնդրանք ուներ՝ որ մեր զինվորները սոված չմնան…». Նիկոլ Փաշինյան

«Քիչ առաջ հյուրընկալեցի 10-ամյա Անգելիկա Դերզյանին: Պատմությունը հետեւյալն է. մի տասն օր առաջ հեռախոսիս զանգ է եկավ, վերցրեցի, ասում է՝ բարեւ ձեզ, ես 10-ամյա Անգելիկան եմ, ուզում եմ ձեզ հետ հանդիպել:
Ասացի, որ հարմար պահի ետ կզանգեմ եւ կհրավիրեմ: Այսօր մեր հանդիպումը կայացավ: Անգելիկան ինձ համար իր նկարած երկու նկար էր բերել, խաչ ու աղոթագիրք:
Իսկ ինձնից միայն մի խնդրանք ուներ. որ մեր զինվորները սոված չմնան, առողջ լինեն եւ առողջ տուն վերադառնան: Ես ասացի, որ ամեն ին կանեմ, որ հենց այդպես էլ լինի»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: