Այսօր ժամը 14:30-ի սահմաններում Գյումրու Վարդանանց հրապարակի կայանատեղիում այրվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը բարձր է գնահատել է Հայաստանի նոր իշխանության նախաձեռնությունը և ոգևորությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու «Յանս» ռեստորանային համալիրում արձանագրված չարաշահումների բոլոր հանգամանքները։
«Ես այն կարծիքին եմ, որ գեներալի կոչումը հենց այն գլխից ՀՀ-ում վարեկաբեկված է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։
ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում քննվում է 13 քրեական գործ՝ նախադպրոցական, դպրոցական հաստատություններում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ:
2018թ. հունիսի 21-ին Եվրոպական Միությունը և Հայաստանը գումարել են գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված և միջանկյալ կիրառման մեջ մտած 2018թ. հունիսի 1-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:
Այսօր «Երկրապահ» կամավորական միությունը արտահերթ նիստ էր հրավիրել, որտեղ որոշվել է ԵԿՄ վարչությանը հանձնարարել սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները։
«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 21-ին հանդիպել է ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով համախոհությամբ (կոնսեսուսով) ձեւավորված խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) անդամների հետ:
Հունիսի 20-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ.Ս.-ին կարճատև տեսակցության եկած ազգականներ Ն.Ս-ին և Դ.Գ.-ին:
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 21-ին հանդիպում ունեցավ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
«Կարծում եմ, որ մեզ մոտ շատ բարի տրամադրություններով ենք առաջ գնում, բայց հետո տեսնում ենք, որ մեզանում լինում են մանվելներ, տարբեր մարդիկ, հետո ասում ենք՝ էս ո՞նց եղավ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ իրեն հաճախ են շփոթում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 21-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ՓԲԸ-ի սպասարկման սրահից գողություն կատարած անձի ինքնությունը։
Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից «զինվորի հացը գողանալը» և աշակերտների օգնությունները յուրացնելն արդար վրդովմունք է առաջացրել բոլորիս մեջ։ Հիրավի անարդարացնելի արարք, որ կրկին մտահոգության առիթ է տալիս և հարցականի տակ դնում մարդու զարգացման ուղին՝ homo sapiens-ից՝ մինչև homo empathicus, հատկապես այն պատճառով, որ «գողացվել է ապրիլյան պատերազմի» մասնակիցների՝ արտակարգ վտանգավոր իրավիճակում գտնվողների համար նախատեսված օգնությունը։
Ալժիրի իշխանությունները դպրոցական քննությունների շրջանում ամբողջ երկրում անջատում են Համացանցը:
Թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով նախօրեին ձերբակալվել է «Օրենքով գող» Անդիկը՝ նույն ինքը Անդրանիկ Հարությունյանը:
«Սասնա ծռերի» 11 անդամների գործով կալանքի տակ գտնվող Արմեն Լամբարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» հ/կ նախագահ Ժաննա Ալեքսանյանը գտնում է՝ այն, որ նախկինում մարդիկ գտնվում էին օրենքից դուրս, ու գեներալներն էլ թաթախված էին կոռուպցիայի մեջ, բոլորին էր հայտնի, սակայն այդ դեպքերն արձագանք չէին գտնում Զինված ուժերի ղեկավարության և նախկին իշխանությունների կողմից։
Մայիսի 22-ին վարչապետի որոշմամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար նշանակված Դավիթ Սանասարյանը դեռևս չի լուծել կնիքի հարցը և չի կարող զբաղվել քաղաքացիների դիմումներով։ Այսօր կառավարության նիստից հետո ի պատասխան 168.am-ի հարցի՝ ծառայությունն արդեն ունի՞ կնիք, կանոնադրություն, Սանասարյանը պատասխանեց. «Հիմա որ մի րոպե շուտ թողնեք, մի րոպե շուտ կմոտենամ, կնիքի հարցը լուծեմ»։
Հունիսի 21-ին, ժամը 10:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի մոտ 35-րդ կմ-ի դաշտամիջյան հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը պետական այցով ժամանել է Ռուսաստան։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 20-ին Տիրանայում հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Միխայիլ Յեմիլյանովի հետ:
Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել են զինծառայողների վարժանքները հետախուզական-հարվածային (կրակային) կոնտուրներում:
1. Ընտրակաշառքի եւ ընտրական նպատակ հետապնդող բարեգործության անվան տակ կատարվող նվիրատվությունների ու ծառայությունների իսպառ վերացման համար ընտրակաշառքն ու ընտրակաշառքին հավասարեցված հանցագործությունները պետք է դասվեն ծանր հանցագործությունների շարքին՝ սահմանելով ազատազրկում 5-8 տարի ժամկետով:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խոստանում է ապրել միայն աշխատավարձով։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողի դիտարկմանը, որ նախկին նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը մեծ կարողություն էր կուտակել, Դ.Սանասարյանը նշեց, որ իր հայտարարագրում, որն այսօր է ներկայացնելու, բոլոր տողերում 0 է գրված, չունի սեփականություն, իսկ վերջին շրջանում, քանի որ աշխատանք չի ունեցել, նաև հաշիվներում է 0։
Եվրոպական Միությունը և Հայաստանը հունիսի 21-ին գումարեցին գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված և միջանկյալ կիրառման մեջ մտած 2018թ. հունիսի 1-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում: Խորհուրդը ՀԸԳՀ շրջանակներում ստեղծված բարձրագույն մարմին է, որը կոչված է վերահսկելու Համաձայնագրի իրականացումը և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Իրաքի վարչապետ Հայդար Աբադին հայտարարել է, որ Իրաքի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների հարցում երկու երկրների միջև համաձայնություն գոյություն չունի:
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև ազատ առևտրի մասին 2015 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան տեղեկատվության փոխանակման մասին արձանագրության ստորագրման առաջարկությանը: