
Կոնվերս Բանկում ավտովարկավորումը շահավետ է

Կոնվերս Բանկը, գործարկած ակցիայի շրջանակներում, էապես բարելավել է ավտովարկավորման պայմանները՝ դրանք դարձնելով առավել շահավետ:
«Ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը բավականին պարզեցրել է վարկավորման ընթացքը՝ ավտովարկավորումը հասանելի դարձնելով առավել մեծ թվով հաճախորդների:
Մասնավորապես, Բանկը հաճախորդներին է առաջարկում մինչև 84 ամիս ժամկետով դրամային վարկեր (տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 11%-ից)՝ 0-10 տոկոս կանխավճարով: Վարկավորման առավելագույն գումարը 12 մլն ՀՀ դրամն է:
Ակցիայի շրջանակներում գրավադրվող գույքի ապահովագրություն չի պահանջվում, իսկ համապատասխան որոշում կայացվում է մեկ օրում»,-ասացին Բանկում:
Նշվեց նաև, որ առանջնային շուկայից ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով վարկավորման համար տրանսպորտային միջոցի գնահատում ևս չի պահանջվում: Որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում ավտոմեքենա իրացնող ընկերությունների կողմից ներկայացված գինը:
Ակցիայի վերջնաժամկետը օգտոստոսի 31-ն է:
Մանրամասները՝ հղմամբ: