Արմեն Սարգսյանը խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արտակ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արտակ ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»,- ասված է հրամանագրում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930