ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Honor 10» սմարթֆոնն արդեն կարելի է գնել ընկերության սպասարկման կենտրոններից և առցանց խանութից:
Հունիսի 19-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «ՈՒրալ» մակնիշի ավտոմեքենան Վեդի-Զանգակատուն ճանապարհի 27-րդ կմ-ին` Լանջանիստ գյուղում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել. վարորդը եւ չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Բայց ո՞վ ա ասել, որ ես եմ եղել, ես ասեցի՝ «կողմ» եմ քվեարկել, հիմա ի՞նչ մուտիլովկա ա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ ի պատասխան հարցի, թե ի՞նքն է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն «դեմ» քվեարկած 3 պատգամավորներից մեկը:
Հունիսի 19-ին, ժամը 19.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 92-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ալբանիա կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունիսի 19-ին հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Հունաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտինոս Մորֆիդիսի հետ:
Հայաստանում և Արցախում արդեն ամփոփված «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», «Հայոց լեզու և գրականություն» ու «Ֆիզիկա» առարկաների բուհեր ընդունելության միասնական քննություններից առավելագույն 20 միավոր է ստացել ընդհանուր 97, իսկ անբավարար՝ 644 դիմորդ:
Արդշինբանկը և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հայտարարում են, որ քարտապանների առավել հարմարավետ սպասարկումն ապահովելու նպատակով սույն թվականի հունիսի 20-ից Արդշինբանկի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկերի բանկոմատներից կանխիկացման գործարքների դիմաց կգանձվի քարտապանի բանկի կողմից իր բանկոմատներում կանխիկացման դիմաց սահմանված սակագինը:
Լոնդոնի «Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի, և թիմից հեռացել է Ջեկ Ուիլշերը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն այն կարծիքին է, որ ներկա ժամանակաշրջանն ամենավտանգավորն է սառը պատերազմի ավարտի ժամանակներից ի վեր:
ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը լավ է վերաբերվում Մանվել Գրիգորյանի գործով բացահայտումներին, երևույթներին՝ վատ։ Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում Ա.Գևորգյանը տեսակետ հայտնեց, որ «հիմա իրավապահները բռնելու թույլտվություն ունեն՝ բռնել են, իսկ նախկինում չեն ունեցել»։ Նա չբացառեց, որ նախկին իշխանությունները տեղյակ չեն եղել այդ ամենից։
75 տարեկան հասակում վախճանվել է Ռուսաստանի Գերարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Եվգենի Վախթանգովը՝ Վախթանգովի թատրոնի հիմնադրի թոռը:
Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Արմեն Սանթրոսյանն արդեն կես դար բեմում է: ՀՀ ժողովրդական արտիստը խաղացել է բազում դերեր, կերտել հետաքրքիր ու մեկը մյուսին չնմանվող կերպարներ։
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը հունիսի 19-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպեց պանելային քննարկում հումանիտար գործընթացների վերաբերյալ:
Միացյալ Նահանգները հուսով է մոտ ժամանակներս ԿԺԴՀ-ից ստանալ շուրջ 200 ամերիկացի զինծառայողների աճյունները, որոնք զոհվել են 1950-53 թվականների Կորեական պատերազմի ընթացքում:
Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի ղեկավարները, ինչպես նաեւ Եվրամիության ղեկավարության ներկայացուցիչները հունիսի 28-29-ին կայանալիք գագաթնաժողովի նախօրեին արտակարգ ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն միգրացիայի խնդրի շուրջ:
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ անցկացնելու վերաբերյալ հարցն ԱԺ-ում ընդունվեց։
Ցմահ ազատազրկման դատապարտված անձը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իր նախընտրած բժշկի մոտ և իր հաշվին ստոմատոլոգիական բժշկական օգնություն ստանալուն աջակցելու համար:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Բրյուսել մեկնարկեց հունիսի 19-ին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ հանդիպմամբ:
Ազգային ժողովում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նիստը:
Նույն օրը՝ ժամը 13.30-ին, Լևոն Գ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ, իսկ Լուսինե Դ.-ն՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:
ԱՄՆ-ը դուրս է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից:
Սույն թվականի հունիսի 19-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը այցելեց ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին և հանդիպում ունեցավ շրջբաժնի ծառայողների հետ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ժամանել է Մոսկվա, որտեղ պլանավորում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ եւ ներկա լինել ֆուտբոլի աշխարհի առաջնության Պորտուգալիա-Մարոկո մրցաղախին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մերժել է ԵԿՄ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ազատամարտիկների առաջարկը:
Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրությունների արտերկրյա քվեարկությունը հունիսի 19-ին ավարտվել է:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Մանուկյանը «AUDI Q7 3.6» մակնիշի ավտոմեքենա ունի, որը նա գնել է նախորդ տարի եւ որի դիմաց վճարել է 6 միլիոն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից։
Խարդախության մեղադրանքով հետախուզվող Մոսկվա-Երևան չվերթի ուղևորը՝ կամավոր:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ Պեկինում կայացած հանդիպմանը հայտարարել է Կորեական թերակղզու միջուկազերծման ուղղությամբ Փհենյանի ջանքերին «վճռական աջակցության» մասին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ, ապացույցների բավարար համակցության հիման վրա, 19.06.2018թ.-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Եվրամիության ապագան վտանգված է առանց միգրացիոն խնդրի լուծման: