Լևոն Արոնյանը մեկնարկում է Փարիզի «Grand chess tour»-ում
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է «Grand Chess Tour»-ի փարիզյան մրցաշարում:
Արոնյանի մրցակիցներն են Ֆաբիանու Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշի Անանդը։
Հունիսի 20-22-ը կանցկացվի արագ շախմատի մրցաշար: Հաղթողին կտրվի 2 միավոր, իսկ ոչ ոքիի դեպքում՝ 1: Հունիսի 23-24-ը տեղի կունենա կայծակնային շախմատի մրցաշարը: