Սոցցանցերի օգտատերերին հիացրել է մահացող ուսուցչուհու՝ ԱՄՆ-ից Թեմի Ուոդելի վերջին ցանկությունը:
Մամորուն եւ Պարոշին, որոնք ֆուտբոլի մոլի երկրպագուներ են Ճապոնիայից, շփվում են մարդկանց հետ Սանկտ Պետերբուրգի Նեւսկի պողոտայում:
ԱՄՆ-ի ձայնագրության արվեստի ու տեխնիկայի ազգային ակադեմիան որոշել է Grammy մրցանակի անվանակարգորդների թիվը հիմնական կատեգորիաներում հինգից ավելացնել մինչեւ ութ:
Հայաստանցիներն այս ամռան հանգստի համար առավել շատ փաթեթներ են ամրագրել Եգիպտոս, Հունաստան, ինչպես նաև Վրաստան ուղղություններով: Թեև զարմանալի է, սակայն ակտուալ է դարձել նաև Մոնտենեգրոյում հանգստանալը:
Twitter սոցիալական ցանցը հայտարարել է, որ անբարեխիղճ օգտատերերի ու նախեւառաջ բոտ-օգտահաշիվների դեմ պայքարի շրջանակներում մտադիր է նոր օգտահաշիվների գրանցման պարտադիր հաստատում սահմանել e-mail-ով եւ հերախոսահամարներով:
Հոր հետքերով: «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ֆիլ Նևիլի որդին՝ Հարվի Նևիլը, պրոֆեսիոնալ պայմանագիր ստորագրեց մանչեսթերյան ակումբի հետ:
«Հանրապետության առաջին դեմքի հայտարարությունը Մարտի 1-ի բացահայտման վերաբերյալ շատ կարևոր է և հուսադրող: Կարծում եմ, որ օգտակար կլինի փաստահավաք խմբի գործունեության վերականգնումը, ինչպես նաև հետագայում նոր խորհրդարանի կողմից համապատասխան հանձնաժողովի կազմավորումը»:
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում բժիշկների աշխատավարձը հուլիսի 1-ից կբարձրանա 25-30 տոկոսով:
Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ծառ է տնկել Թումոյի այգում:
Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Արգենտինա-Նիգերիա խաղից հետո շատ ակտիվ տոնում էր հաջողությունը, սակայն խաղի որոշ դրվագներում էլ պարզապես քնած էր: Երկրպագուները մտածում էին, որ Մարադոնան հարբած է:
Հունիսի 27-ին, ժամը 19:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (մոտ 30 տարեկան կին) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի 47 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ է համարում ներկայում դադարեցնել Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ:
ՀՀ նոր կառավարության նախարարների գույքի և եկամուտների հայտարարագրերում բավականին խայտաբղետ պատկեր է:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը լիազորությունների կատարումից իր հրաժարականը բացատրում է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով:
Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի կողմից 27.06.2018թ.-ին ձերբակալվել է նույն օրը նախաքննական մարմին ներկայացած Նազիկ Ամիրյանը:
Այնքան վստահ էին, որ հաղթական գնդակը խփեցին միայն 86-րդ րոպեի՞ն: Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին մեկնաբանել է Նիգերիայի նկատմամբ տարած հաղթանակը (2:1), որը դուրս բերեց նրա թիմին ԱԱ-ի փլեյ-օֆֆ փուլ:
Հուլիսի 22-29-ը Սևանի ափին կկայանա հերթական Sevan Startup Summit-ը: Այս տարի սամմիթին կմասնակցի շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում՝ 120 ստարտափ թիմեր, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ և ոլորտի ներկայացուցիչներ։
Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։
Նա կասկածվում է ՀՀ քրօրի 235 հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ պահելը):
«Հիմնվում ենք ՌԴ նախագահի դիրքորոշումների և քաղաքականության վրա, որը պաշտոնապես կոչ արեց Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ դրանով իսկ ուղիղ կերպով ցույց տալով, որ Ադրբեջանի ռազմական գործողություններն ադեկվատ չէին»:
Մարզիչը ռիսկի է գնում: Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Իերոն ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ռուսաստանի դեմ կայանալիք խաղում փոփոխություններ է պատրաստում թիմի մեկնարկային կազմում:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հունիսի 27-ի լիագումար նիստում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հանդես է եկել քաղաքական կոռուպցիայի հետեւանքների ու դրանց դեմ պայքարին առնչվող ելույթով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ցանկացողներին հրավիրում է կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ աշխատանքային քննարկման:
Եվրահանձնաժողովը միգրացիոն համակարգի բարեփոխման շրջանակներում առաջարկում է կազմել «անվտանգ երկրների» ցուցակ, որը թույլ կտա ազգային իշխանություններին օպերատիվորեն մերժել այդպիսի երկրներից սերվածներին ապաստան տրամադրելու դիմումների բավարարման հարցում՝ նկատի առնելով դրա համար բավարար հիմքերի բացակայությունը:
ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Երևանի Ք․Քուշնարյանի անվան Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հաշվապահ Ռ. Ս.-ի որդին՝ Ն.Ս.-ն, ՀՈԱԿ-ի տնօրենի կարգադրությամբ 2016թ. նոյեմբերի 1-ից մինչև 2018թ. հունիսի 25-ը գրացված է եղել արվեստի դպրոցում որպես պահակ՝ ամսական 77904 ՀՀ դրամ աշխատավարձով և անմիջականորեն ենթակա է եղել տնօրենին։
Հունիսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել քաղաքացիների հետ։
Մոսկվան ու Վաշինգտոնը պայմանավորվածություն են ձեռք բերել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ:
Հայկական բալետը որակական առումով շատ բարձր մակարդակ ունի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկին:
Բանակցությունները ԲԿՄԱ-ի և «Յուվենթուսի» միջև բանակայինների կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի կապակցությամբ սառեցվել են: Մոսկվացիները մերժել են թուրինյան ակումբի 19 մլն եվրոյի չափով առաջարկը և պահանջում են մոտ 30 մլն եվրո: