Շիրակի մարզի ստոմատոլոգները համախմբվել ու դժգոհում են կառավարության որոշման դեմ:
Թեհրանը կարող է ձեռնամուխ լինել բարձրհարստացված ուրանի արտադրության, եթե ԱՄՆ-ը դուրս գա միջուկային գործարքից:
«Հայաստանում խաղալիքի շուկան ամենառիսկային ոլորտներից մեկն է, և այն շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ամենօրյա վերահսկողության ներքո է»:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի շարժումը շահում է Բելգրադի սկուպշչինայի (իշխանության ներկայացուցչական մարմին) ընտրությունները:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի, 166-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով՝ 2018 թվականի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սրահում հրավիրվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը:
Լույս մարտի 5-ի գիշերը Լոնդոնում եւ Քենթի կոմսությունում հազարավոր շենքեր առանց ջրամատակարարման են մնացել սառնամանիքներից խողովակների ճեղքվելու պատճառով:
Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը վստահեցնում է՝ Կապան քաղաքի միջով հոսող Ողջի գետի գարշահոտությունը կապված չէ այնտեղ կոյուղաջրերի լցվելու հետ։
Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Տիերի Անրին պատրաստակամ է գլխավորել Լոնդոնի «Արսենալ»-ը:
ՀՀ զինված ուժերը լիովին պատրաստ են դիմակայելու ցանկացած ոտնձգության: Այս մասին սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» պանթեոնում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ կարևորելով Վազգեն Սարգսյանի դերը բանակի կազմավորման գործում:
Զինված ուժերում և Պաշտպանության նախարարության համակարգում տեղի ունեցող իրավախախտումները բացահայտելու ու դրանց հեղինակներին համապատասխան իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում նախարարությունը թիվ մեկ շահագրգիռ կողմն է
Արսենը պատմել է, թե ինչպես է պատրաստվում փրկել «Արսենալը»: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Բրայթոնից» կրած պարտությունը (1:2):
«Երբ կառավարությունը հրաժարական է տալիս, բոլորը ժամանակավոր պաշտոնակատար են, իսկ նախընտրելի է իշխանությունը ձևավորել օր առաջ: Դա է պատճառն այդ փոփոխության»:
Գերմանիայի ընտանիքի, տարեց մարդկանց, կանանց եւ երիտասարդության գործերի ֆեդերալ նախարարության սեռերի իրավահավասարության հարցերի լիազոր Քրիստին Ռոզե Մյորինգը կոչ է արել փոփոխություններ մտցնել երկրի ազգային օրհներգում, որպեսզի այն դարձվի «գենդերային տեսակետից չեզոք»:
Կառավարության նիստերը կանցկացվեն դռնփակ, սակայն օրակարգը և դրանում ընդգրկված նախագծերը նախապես կհրապարակվեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով կառավարության կառուցվածքի մասին օրենքում կատարված փոփոխությունները:
ԵԿՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ որպես Հայաստանի վարչապետի միակ թեկնածու տեսնում է Սերժ Սարգսյանին:
Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռինցին որոշել է թողնել Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Գագիկ Հարությունյանի լիազորությունները կդադարեն մարտի 23-ին: Այս մասին ՍԴ նախագահը հայտնեց դատարանի նորանշանակ անդամ Հրայր Թովմասյանին իր գործընկերներին ներկայացնելիս:
Ցանկացած հայտարարություն, որը խոչընդոտում է բանակցային գործընթացը, դատապարտելի է: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանի նկատմամբ նկրտումների մասին վերջերս արած հայտարարությանը:
«Ես կարծում եմ` կոպիտ չէինք խոսում միմյանց հետ, սա մասնագիտական բանավեճ է, և որևէ զարմանալի բան չկա այդտեղ: Առավել ևս՝ անձնական խնդիրներ չկան այդտեղ»:
Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ավագ դուստրը՝ Ռագադը, որին իրաքյան իշխանությունների որոշմամբ սպառնում է ունեցվածքի բռնագրավում, մտադիր է իր շահերը պաշտպանել միջազգային դատարաններում:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համոզված է, որ հաշվապահական հաշվառմանը և աուդիտի որակի բարելավմանն ուղղված իրենց քայլերը կնպաստեն գլոբալ շուկայում հայաստանյան ընկերությունների առաջ մղմանն ու դեպի Հայաստան նոր ներդրումների ներգրավմանը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետությունում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման շուրջ:
ՀՀ կառավարությունը կքննարկի 2018 թվականի ապրիլի 2-ի աշխատանքային օրը ապրիլի 7-ը` շաբաթ օր տեղափոխելու մասին հարցը:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ ՊՆ N զորամասից առանձնապես խոշոր չափերով յուրացման դեպք, պարզվել մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի հրամանատարի տեղակալին և պահեստապետին:
Այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում թեժ բանավեճ տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի շուրջ:
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կվերընտրվի կառավարության ղեկավարի պաշտոնում։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) մարտի 5-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի առաջարկած բանաձեւը՝ Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանի իրադարձությունների հետաքննության պահանջով, արվարձան, որը գտնվում է զինված ընդդիմության վերահսկողության ներքո՝ Սիրիայի կռավարական զորքերի պաշարման մեջ:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գորիգորյանն այսօր հայ-ղազախական հարաբերությունների վերաբերյալ ասուլիսի ժամանակ ասաց, որ Հայաստանի և Ղազախստանի սոցիալական կյանքի բարելավման մասին առաջին հերթին պետք է իշխանությունները մտածեն։
Չլուծված տարածքային հակամարտություններ ունեցող Վրաստանին չեն ընդունի ՆԱՏՕ, իսկ անցկացվող համատեղ վարժանքները հրահրում եւ չարացնում են Ռուսաստանին:
Telegram մեսենջերի աշխատանքում մարտի 5-ին խնդիրներ են դիտվում ամբողջ աշխարհում: