«Նրանք սկսած 1992 թվականից Շուշիում «թեյ են խմել», Սևանում «ձուկ որսացել»». Մովսես Հակոբյան

ՀՀ զինված ուժերը լիովին պատրաստ են դիմակայելու ցանկացած ոտնձգության: Այս մասին սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» պանթեոնում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝  կարևորելով Վազգեն Սարգսյանի դերը բանակի կազմավորման գործում: Այսօր էլ ՀՀ զինված ուժերն այնպիսին են, ինչպիսին կցանկանար տեսնել Վազգեն Սարգսյանը:

«Մենք պատրաստ ենք դիմակայելու ցանկացած պատերազմի և ոչ միայն պաշտպանողական քաղաքականություն ենք վարում, այլ կարող ենք հակազդել ցանկացած հարձակման»,-ասաց նա:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին, նշեց, որ երբեւիցե Ադրբեջանի արտաքին քաղաքական հայտարարությունների մեջ լուրջ փոփոխություններ չեն եղել: «Նրանք սկսած 1992 թվականից Շուշիում «թեյ են խմել», Սեւանում «ձուկ որսացել»: Միշտ ցանկություն ունեցել են, բայց դա որեւէ բան չի նշանակում»,-ասաց Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս