«Եթե որևէ մեկդ մտածում է, որ իրենից ավելի խելացի և հայ ազգի համար ժողովրդավարություն ցանկացող մարդ կա, սխալվում եք»
ԵԿՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ որպես Հայաստանի վարչապետի միակ թեկնածու տեսնում է Սերժ Սարգսյանին:
«Եթե որևէ մեկդ մտածում է, որ իրենից ավելի խելացի եւ հայ ազգի համար ժողովրդավարություն ցանկացող մարդ կա, սխալվում եք: Նա միշտ նվիրված է եղել մեր երկրին, պետությանը: Նա անցել է ամեն ինչի միջով: Նա այս երկրի համար ամեն տեսակի ծառայություն մատուցել է` շարքայինից մինչեւ նախագահ»,- ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով վարչապետի թեկնածուի պաշտոնում վարչապետ Կարեն Կարապետյանի հնարավոր առաջադրմանը՝ Մանվել Գրիգորյանն ասաց, որ նա լավ վարչապետ է, սակայն Արցախի հարցով Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: «Այս պահին ես ուրիշ թեկնածու չեմ տեսնում»,- հավելեց նա: