
Իրանը կարող է բարձրհարստացված ուրանի արտադրություն սկսել, եթե ԱՄՆ-ը դուրս գա միջուկային գործարքից

Թեհրանը կարող է ձեռնամուխ լինել բարձրհարստացված ուրանի արտադրության, եթե ԱՄՆ-ը դուրս գա միջուկային գործարքից: Այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին Al Alam հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Այն դեպքում, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դուրս գա գործարքից, Իրանը կարող է ուրանի 20-տոկոսանոց հարստացում սկսել 48 ժամվա ընթացքում»,-ասել է նա: Դրա հետ մեկտեղ, Քամալվանդիի խոսքով, «Թրամփը բավականաչափ համարձակություն չի ունենա դուրս գալու միջուկային գործարքից»:
Բացի այդ, ինչպես կարծում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչը, ամերիկյան ընտրախավի մեծ մասը չի պաշտպանում Թրամփի գործողությունները եւ անընդունելիէ համարում դրանք», հաղորդել է ՏԱՍՍ-ը: