
«Երբ դու ամբողջությամբ մերկ ես, պետք է մի վերնաշապիկ գտնել՝ ծածկվելու համար». Արսեն Վենգեր

Արսենը պատմել է, թե ինչպես է պատրաստվում փրկել «Արսենալը»: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Բրայթոնից» կրած պարտությունը (1:2):
«Երբ քո հագին տաբատ կա, այն հեշտ է հանել: Բայց երբ դու ամբողջությամբ մերկ ես, պետք է մի վերնաշապիկ գտնել՝ ծածկվելու համար, իսկ հետո գտնել նորմալ հագուստ»,- Արսեն Վենգերը ակնարկել է աշխատանքի ծավալներ մասին, որը նա պատրաստվում է իրականացնել առաջիկա ամիսներին:
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում «Արսենալը» գրավում է 6-րդ տեղը և հետ է մնում 4-րդ հորիզոնականից 13 միավորով: 2018թ. բոլոր մրցաշարերում «զինագործներն» արդեն կրել են 8 պարտություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը