Բաժիններ՝

Բակո Սահակյանն ընդունել է ԵԿՄ պատվիրակությանը՝ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) պատվիրակությանը՝ կազմակերպության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:

Քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, բանակ-հասարակություն կապերին եւ մատաղ սերնդի դաստիարակությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության համար եւ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել ԵԿՄ մի խումբ անդամների:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031