Բաժիններ՝

Ժնևում Սիրիայի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը կանցկացվի մայիսի 16­-19-­ը

Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը Ժնեւում տեղի կունենա մայիսի 16­-19-­ը: Այդ մասին հայտնել է ՄԱԿ­-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան:

«Սիրիայի շուրջ բանակցությունները կկայանան մայիսի 16-­19-­ը, դրանք կլինեն համեմատաբար կարճատեւ գործնական բանակցություններ»,­-նշել է դե Միստուրան: Նրա խոսքով՝ կողմերը կջանան կայունացնել այն գործընթացը, որն ավելի վաղ գործարկվել է Աստանայում:

«Առանց ապաէսկալացման վերաբերյալ Աստանայում ձեռք բերված համաձայնագրի, մենք կարող էինք տասն անգամ ավելի շատ ողբերգություններ տեսնել, ինչպիսք եղան Հալեպում»,­-հավելել է դե Միստուրան:

«Սիրիայի ժողովրդի համար գերակայություն է մնում սպանությունների դադարեցումը»,­-ասել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031