Բաժիններ՝

Թուրքիայում փորձարկվել է տեղական արտադրության «Bora» հեռահար հրթիռը

Թուրքիայի ծովափնյա Սինոփ քաղաքում  փորձարկվել է  թուրքական արտադրության «Bora»  տեսակի առաջին հեռահար հրթիռը: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, «A haber» հեռուստալիքի հաղորդումներից մեկի ժամանակ: Վերջինիս խոսքերով` հրթիռի  փորձարկումը հաջող է ընթացել:

Աղբյուրը նշում է, որ հրթիռը արտադրվել է թուրքական «ROKETSAN» ընկերության կողմից: 10մմ մեծությամբ և 2.500կգ քաշով հրթիռի մարտական գլխիկը կշռում է 470կգ: Հայտնի է, որ «ROKETSAN» ընկերությունն այս նախագիծը մշակում է 2009թ.-ից: Մինչ օրս հաջողությամբ փորձարկվել էին մինչև 300կմ հեռավորության վրա գտնվող թիրախը խոցող հրթիռներ: Այդ հրթիռները թիրախից կարող են շեղվել առավելագույնը 50մ: Նախագծի շրջանակներում նախատեսվում էր թիրախի հեռավորությունը հասցնել 1.000 կիլոմետրի:

Հիշեցնենք,որ  ավելի վաղ հրթիռի վերաբերյալ նաև տեղեկատու գրքույկ էր հրատարակվել, որտեղ նշված էր, որ «BORA»-ի նվազագուն հեռահարության դեպքում կարող են թիրախավորել Դամասկոսը, Բաղդատը, Թեհրանը, Կահիրեն և անգամ Հռոմը: Այն առաջին անգամ ներկայացվել էր Աբու Դաբիում տեղի ուենցած «İDEX – 2017» ռազմարդյունաբերական տոնավաճառում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս