Ռուս-թուրքական ցամաքային բեռնափոխադրումները վերսկսվում են

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև դադարեցված ցամաքային բեռնափոխոխադրումները վերսկսելու են  մայիսի 16-ին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի կապի, տրանսպորտի և ծովագնացության նախարար Ահմեթ Արսլանը թուրքական «Anadolu» լրատվական գործակալության հետ զրույցում:

Նախարարի տեղեկացմամբ՝ մայիսի 16-ից  բեռնափոխադրումներ իրականացնող ավտոմեքենաներին կտրամադրվի համապատասխան թույլտվություն:

Ըստ նախարարի՝ այդ որոշումը կայացվել է մայիսի 8-ին տեղի ունեցած  ցամաքային տրանսպորտի հարցերով զբաղվող ռուս-թուրքական խառը հանձնաժողովի  նիստի ժամանակ:

«Պատվիրակությունները  կամք դրսևորեցին, որպեսզի  հեշտացվի վիզաների տրամադրումը վարորդներին: Բացի այդ, կարևոր որոշումներ կայացվեցին ժամանակավոր փաստաթղթերի քվոտաների հարցում»:

Ահմեթ Արսլանը հավելել է, որ ռուս-թուրքական ճգնաժամն ավարտվել է, և Ռուսաստանը Թուրքիայի համար նույնիսկ արդեն կհանդիսանա որպես տարանցիկ երկիր` դեպի Միջին Ասիա բեռնափոխադրումներ իրականացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031