Բաժիններ՝

Պոլսահայ լրագրողը կպարգևատրվի Սերժ Սարգսյանի հատուկ շքանշանով

Թուրքիայում հրատարակվող երկլեզու «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր, լրագրող Բագրատ Էստուկյանը կարժանանա ՀՀ նախագահի հատուկ շքանշանի:

«Ակօս»-ը  տեղեկացնում է, որ Էստուկյանն իր շքանշանը կստանա մայիսի 26-ին նախագահական նստավայրում: Նշվում է, որ գիտության, արվեստի, գրականության, դասական երաժշտության բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած գործիչների պարգևատրման ամենամյա արարողությանը բացի ՀՀ նախագահից մասնակցում են կառավարության անդամները, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավաները և արտերկրյա ներկայացուցիչներն ու բազմաթիվ հրավիրյալներ:

«Ակօս»-ը հիշեցնում է, որ Թուրքիայի քաղաքացիներից այս պարգևին արժանացել են հայկական շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքը և «Բելգե» հրատարակչության հիմնադիր Ռագըփ Զարաքոլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031