ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիոն համագործակցության նոր համաձայնագիր ստորագրեցին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիոն համաձայնագիր ստորագրեցին:

ՀՀԿ-ից համաձայնագիրը ստորագրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից՝ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության ևս մեկ հուշագիր ստորագրել էին 2016թ. փետրվարի 24-ին, որի արդյունքում ՀՅԴ-ն երեք նախարարական և երկու մարզպետի պորտֆել ստացավ:

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո մայիսի 18-ին կգումարվի ԱԺ առաջին նիստը, և հենց նույն օրը հրաժարական կտա գործող կառավարությունը և կձևավորվի նոր կառավարություն: Ազգային ժողով են անցել ՀՀԿ-ն, «Ծառուկյան», «Ելք» դաշինքները, ՀՅԴ-ն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031